Slaq.am-ը գրում է․
Առաջիկայում որոշ ապրանքատեսակների գները նորից կբարձրանան: Դա հիմնականում պայմանավորված է Հայաստանի` Մաքսային Միության անդամակցությամբ: «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` թանկացումը հիմնականում վերաբերվելու է Եվրոպայից ներկրվող ապրանքներին` մասնավորապես հագուստին, ավտոմեքենաներին և սննդին:
Նախորդ տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսության մեջ գրանցվել է 4.3% աճ, գները բարձրացել են` 5.9%-ով, սակայն որոշ սննդատեսակների համար այդ թանկացումը եղել է մինչև անգամ 14%: Արմեն Պողոսյանը չի բացառում, որ այս տարի ևս գները կբարձրանան նույն տեմպով: Սպառողների շահերի պաշտպանը գների բարձրացումը կապում է հիմնականում երկու գործոնի ` ներքին շուկայում մրցակցության բացակայության և ոչ պատշաճ մթերման հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



