Life.panorama.am-ը գրում է․

Հոկտեմբերի 4-ին հայ հեռուստադիտողներին անակնկալ է սպասվում: Հանրությանը հայտնի մի շարք դեմքեր էկրաններին կներկայանան նոր «Full House» սիթքոմի շրջանակներում: «Արմենիա» հեռուստաընկերության այս նոր նախագծում կտեսնենք ինչպես ծանոթ ու սպասված, այնպես էլ՝ չկանխատեսված դեմքերի՝ Գրիգոր Դանիելյանին, Միհրան Ծառուկյանին, Անի Երանյանին, Արփինե Գաբրիելյանին, Մարջան Ավետիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարիամ Մելիքյանին, Գարիկ Սեփխանյանին, Մովսես Կարապետյանին, Անահիտ Սաքանյանին:
Life.panorama.am-ին Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ սիթքոմը պատմում է երիտասարդների՝ երկու աղջկա և երեք տղայի մասին: Նրանք մեկ հարկի տակ ապրում են վարձով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/09/22/fullhouse/224434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



