Հերթական բարբարոսությունը՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ. երեկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ականապատել և պայթեցրել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Ու երևի պատահական չէր ընտրված օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Չգիտեմ՝ Թուրքիան կանգնած է, թե ոչ այս բացառիկ եկեղեցու պայթեցման թիկունքին, սակայն թուրք-ադրբեջանական ձեռագիրը ակնառու է։ Մի քանի տարի առաջ ադրբեջանական զինվորների կողմից Ջուղայում ոչնչացվեցին հայկական վերջին խաչքարերը։ Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակացը մշակութային ցեղասպանության շարունակությունն է, ցեղասպանություն, որ ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն աշխարհի դեմ, այն մարտահրավեր է մարդկանց խաղաղ գոյակցությանը, մշակութային ժառանգության պահպանմանը։
Ժամանակին Ջուղայի ոճրագործության դատապարտումը կկանխեին հայկական հուշարձանների նկատմամբ հետագա ոտնձգությունները։ Այսօր ժամն է, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը ամենայն վճռականությամբ դատապարտի հայկական եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը։
Ցեղասպանությունների անպատժելիությունը, լինեն դրանք մարդկային, ազգային, թե մշակութային, ծնում են նոր ցեղասպանություններ։ 21-րդ դարում պետք է բացառենք անմարդկային նման դրսևորումները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/723513317722320
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել