vred-ot-diet1in.am-ը գրում է․

Ճարպակալման խնդիրը վերջին շրջանում մարդկության համար լուրջ մարտահրավեր է դարձել: Եթե նախկինում դրա դեմ ուղղակի կոչերով էին պայքարում, ապա այժմ մարդիկ, հասկանալով իրենց վրա կախված սպառնալիքը, իրենք են սկսել պայքարել ճարպակալման դեմ՝ գրում է econet.ua-ը:

Դիետան շատ կանանց և տղամարդկանց համար դարձել է կյանքի նորմ: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ այստեղ կարևորը չափը չանցնելն է: Բոլոր գործող դիետաներից ամենատարածվածը առանց ածխաջրերի կամ Ատկինսի դիետան է, որովհետև հենց շաքարն է համարվում ճարպակալման գլխավոր պատճառ: Սակայն գիտնականները պարզել են, որ ածխաջրերի պակասը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել:

Նյու Յորքի բժիշկները նման դիետայի հետևող 40-ամյա կնոջ արյան մեջ հայտնաբերել են թթվածնի վտանգավոր բարձր մակարդակ: Տվյալ դեպքում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են կետոացիդոզ, իսկ նրա մեզի մեջ՝ ացետոն, որի պատճառով մարդը կարող է հեշտությամբ ընկնել կոմայի մեջ:

Այնպես որ՝ բժիշկները խորհուրդ են տալիս չշտապել դիետա պահելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել