Aroxj.am-ը գրում է․
Երբ ձեր երեխան առավոտյան արթնանալուն պես ասում է, որ իրեն թույլ է զգում , ցանկանում է մնալ տանը, շատ հաճախ դուք փորձում եք նրա ցանկությանը դեմ գնալ, քանի որ չեք ցանկանում, որ նա բաց թողնի դասերը: Ծնողների համար սա ինչ-որ չափով բարդ հարց է . նրանք չեն կարողանում այդպիսի դեպքերում ճիշտ կողմնորոշվել՝ թողնել երեխային տանը, թե այնուամենայնիվ տանել դպրոց: Այս հարցում ձեզ կփորձի օգնել Aroxj.am-ը:
Եթե երեխայի ջերմությունը 37,7- 38,3 է , ապա նա պետք է մնա տանը: Հաջորդ ախտանիշները սրտխառնոցն ու փսխումներն են, որոնց առկայության դեպքում ևս չարժե նրան դպրոց ուղարկել:
Ճանաճելով ձեր երեխային՝ ճիշտ կողմնորոշվելու համար պետք է գտնեք այս հարցերի պատասխանները՝
- Խանգարում են արդյոք այդ պահին առկա ախտանիշները երեխային մասնակցել պարապմունքներին:
- Արդյոք իմ երեխան խնամքի կարիք կունենա դպրոցում և արդյոք համապատասխան օգնություն կկարողնա ցուցաբերել դպրոցի բուժքույրը:
- Որ դեպքում է հնարավոր, որ իմ երեխայի հիվանդությունը լինի վարակիչ և տարածվի մյուս երեխաների շրջանում:
Երեխային դպրոց չտանելու ամենատարածված պատճառներևն են հազը, ջերմությունն ու հարբուխը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ