Life.panorama.am-ը գրում է․

Աստղային ընկերներ. Լուլու և Ելենա Բորիսենկո. «քեռակինների» անխուսափելի մտերմությունը (լուսանկարներ)

«Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն  է»,-ասել է  ֆրանսիացի գրող Ֆրանսուա դըԼառոշֆուկոնՈւ թեև լավ ընկեր գտնելը դժվար գործ էայնուամենայնիվամենքս էլ ունենքգոնե մեկինում կարող ենք մեր մտերիմը համարելՉմոռանանք նաևոր լավ ընկեր գտնելըմի բան էիսկ այդ ընկերությունը պահպանելն էլ՝ մեկ այլ բանLife.panorama.am-ըներկայացնում է «Աստղային ընկերներ» խորագրով շարքըորի շրջանակներումկանդրադառնանք հայկական շոուբիզնեսի ամենամտերիմ ներկայացուցիչներինովքերկպատմեն իրենց անցած ուղումիմյանց բնավորության գծերի ու իրար հետ ունեցածուշագրավջերմ պահերի մասինԱյս անգամ մեր ուշադրության կենտրոնում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն (Լուլուու դերասանուհի Ելենա Բորիսենկոն են:

Պարզվում է՝ Լուլուն ու Ելենան իրար մասին շատ վաղուց են լսել, քանի որ վերջինս եղել է հաղորդավարուհու ամուսնու պատանեկության, երիտասարդության մտերիմ ընկերը: Ապագա ընկերներն  անընդհատ հեռվից հեռու լսել են միմյանց մասին, Լուսինեն անգամ, ժամանակ առ ժամանակ խանդել է այդ «ոմն Ելենային»՝ պատկերացում չունենալով՝ ում մասին է խոսքը: Եվ, մի օր, հետաքրքիր պատահականությամբ՝ Լուլուի հավատարիմ ռադիոլսողներից մեկը որոշում է, որ պետք է իրար հետ ծանոթացնի իրեն շատ հարազատ չորս մարդկանց, որոնց նա կոչում է «քեռակիններ»: Ռադիոլսողի կարծիքով՝ այդ չորս մարդիկ նախատեսված են իրար համար և հիանալի ընկերուհիներ կարող են լինել: Պարզվում է՝ «քեռակիններից» երկուսը հենց Լուլուն և Ելենան են: Այդպիսով, հանդիպումն արդեն անխուսափելի էր:

«Մի օր բոլոր քեռակինները հանդիպեցին, ծանոթացան, և այդ օրվանից նրանք բաժանել չի լինում: Չնայած իր երիտասարդ տարիքին, ռադիոլսողը շատ ճիշտ էր զգացել, որ մենք կարող ենք լավ ընկերներ լինել: Շուրջ մեկ տարի է՝ ինչ իրար ճանաչում ենք, բայց այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ կյանք ենք միասին ապրել»,-մեզ հետ զրույցում նշեց Լուսինեն:

Վերջինս իր ընկերուհու մեջ առաջինը նկատել է բարությունը,  նրա խորը ներաշխարհը, տխրության մեջ լավատեսության զգացումը, փոքրիկ առիթը գեղեցիկ գույներով ներկելու կարողությունը: «Ելենան նաև խենթ է, խենթը լինում է հենց նրա պես, հումորի մասին էլ չեմ խոսում… Չափից դուրս նվիրվող է, բացի այդ՝ նրանից միշտ սովորելու նոր բան կա»,-ասաց Լուլուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել