Aroxj․am-ը գրում է․
Եթե ցանկանում եք ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից, ապա հիմա հարմար ժամանակ է հետևել բանջարեղենային սննդակարգի, քանի որ այս սեզոնի թարմ միրգ ու բանջարեղենն ավելի շատ է: Դրանք ձեզ կօգնեն լրացնել A և C վիտամինների պակասը, կմաքրեն օրգանիզմից ճարպի ավելորդ շերտերը: Սա, իհարկե, չի նշանակում, թե կարող եք ուտել, ինչ ուզեք ու ինչքան ուզեք: Aroxj.am-ը ներկայացնում է ոտքերի համար նախատեսված սննդակարգ: Այս դիետան առաջին հերթին օգնում է նիհարեցնել ազդրերը, բայց, իհարկե, նաև ընդհանուր առմամբ օգնում է պահպանել կառուցվածքը:
Եվ այսպես՝
Նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կիլոկալորիա: Դրա համար առաջարկում ենք մի քանի սննդակարգ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:
1. Հաց ու կարագ, մի կտոր պանիր, 100 գրամ հավի եփած ֆիլե, 100 գրամ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:
2. 100 գրամ հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գրամ գազարով ու կաղամբով աղցան, 20 գրամ սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:
3. Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գրամ փլավ, 100 գրամ ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարն արգելվում է):
Ճաշն ու ընթրիքը ոտքերի համար նախատեսված այս դիետայում ունեն Ճաշի ու ընթրիքի դեպքում ընդունած սննդի սննդարար արժեքը պետք է լինի մինչև 450 կիլոկալորիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ