Pastinfo.am-ը գրում է․
ՍերոբՏեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը մահացել է երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնում` ժամը 09:05-ին:
«Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով»,- հայտնեց Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը 2012թ նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:
Նա երկարատեւ ազատազրկման էր դատապարտվել մանկապղծության համար: Ըստ մեղադրանքի` գործարարը շուրջ մեկ տասնյակ անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել և այդ ամենը տեսանկարահանել:
Սերոբ Տեր-Պողոսյանը քաղցկեղով հիվանդ էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



