«Սպանիչ կրունկներ. բարձրակրունկ կոշիկների արվեստը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքում ներկայացված են ավելի քան 160 զույգ բարձակրունկ կոշիկներ։ Այսպիսի դիզայնով կոշիկներ կրել են դեռևս 16-րդ դարից սկսած։ Ցուցասրահի բոլոր կոշիկներն աչքի են ընկնում իրենց էքստրավագանտությամբ ու արտառոց կրունկներով։ Դրանք արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ են, սակայն թվում է, թե դրանցով քայլելն անհնար է։ Արտասովոր դիզայնով աչքի ընկնող այս կոշիկները ցուցադրված են Բրուքլինի թանգարանում։  Արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա մինչև 2015 թ.-ի փետրվար ամիսը այցելել թանգարան և գնումներ կատարել այնտեղից։ Դժվար է ասել, թե որքանով շահավետ կլինեն այդ գնումները, քանի որ այսպիսի կոշիկներ կրելու համար մեծ համարձակություն և ցավադիմացկունություն է պահանջվում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել