Tert.am-ը գրում է․

Ճանապարհորդություն կազմակերպելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Այցելելու համար ցանկացած վայր ընտրելիս պետք է առաջնորդվել նորն ու հետաքրքրաշարժը բացահայտելու և անվտանգության ապահովման գործոններով:

Ինչպես գրում է Viralnova.com-ը` աշխարհում կան վայրեր, ուր ընդհանրապես պետք չէ և հաճելի չէ այցելել: Եթե չեք լսել այդպիսի վայրերի մասին, պարբերականը ներկայացնում է նման վայրերից 10-ը:

1. Խաղաղօվկիանոսյան աղբակույտը

Խաղաղ օվկիանոսում աղբի լողացող կղզին չափսերով Տեխասից մեծ է:

1.) The Great Pacific Garbage Patch

2. Օձերի կղզին
Իրականում Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տալիս այցելել այս կղզին, քանի որ այն լի է աշխարհի ամենաթունավոր ու մահացու օձերի տեսակներով:

2.) Snake Island

3. Իզու կղզիներ
Ճապոնական այս կղզիներում զզվելի հոտ է տարածվել կղզու հրաբուխներից արտանետվող ծծումբի պատճառով:

3.) Izu Islands

4. Ալնվիկ թունավոր այգի


Անգլիայի Նորթալբերլենդ կոմսությունում գտնվող այս այգին աշխարհի միակ այգին է, որտեղ բառացիորեն ամեն ինչ կարող է սպանել: Այստեղ հավաքված է աշխարհի ամենաթունավոր բույսերի մեծ հավաքածու, որոնք մահացու են մարդու համար:

4.) The Alnwick Poison Garden

5. Դուռ դեպի դժոխք

Թուրքմենստանի Դարվազա գյուղում է գտնվում այս հսկա գազի խառնարանը, որի տրամագիծը շուրջ 60 մետր է, իսկ խորությունը՝ շուրջ 20 մետր: 1971 թվականին խորհրդային երկրաբանները ստորգետնյա գազի մեծ կուտակում են հայտնաբերել, որից հետո հորատման արդյունքում հրդեհ է բռնկվել, և կրակն այնտեղ բոցավառվում է մինչ օրս:

5.) Door to Hell

6. «Յունգաս» մահվան ճանապարհ

Բոլիվիայի Յունգաս նահանգի North Yungas Road ճանապարհի մի հատվածը, որը ունի 70 կմ երկարություն և մայրաքաղաք Լա Պասը կապում է Կորոյկոյին, այնքան վտանգավոր է, որ այն ստացել է Մահվան ճանապարհ անունը: Պաշտոնական տվյալներով՝ այստեղ տարեկան 200 մարդ է մահանում: Ճանապարհը կառուցել են պարագվայցի բանտարկյալները` 1930-ական թվականների պատերազմի ժամանակ: Մահվան ուղու լայնությունը երեք մետրից մի փոքր ավել է, բայց ամենանեղ մասով այստեղ դժվարությամբ է անցնում նույնիսկ մեկ մեքենան:

6.) The North Yungas Road

7. Ռեմրեե կղզին

Բիրմայի այս կղզին բնակմիջավայր է հանդիսանում աղի ջրերում բնակվող հազարավոր քաղցած կոկորդիլոսների համար:

7.) Ramree Island

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել