1in.am-ը գրում է․
Կոֆեինը բարերար ազդեցություն է գործում գլխուղեղի գործունեության վրա ու բարելավում հիշողությունը՝ պնդում են նեյրոֆիզիոլոգիայի ոլորտի փորձագետները: Այս մասին հայտնում է toneto.net-ը:
Ամերիկյան Հոփկինսի ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ կոֆեինը բարերար ազդեցություն է գործում գլխուղեղի վրա ու կարող է չափազանց օգտակար լինել այն մարդկանց համար, որոնք տառապում են հիշողության խախտումներից:
Դրա համար բավարար է օրական օգտագործել 1 բաժակ բնական սուրճ:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ անցկացնելով մի շարք հետազոտություններ:
Արդյունքում՝ նրանք եզրակացրել են, որ սուրճ օգտագործող մարդիկ ավելի լավ են հիշում պատկերները՝ էլ չասած բառերի, ֆիլմերի ու երաժշտության մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1434282.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



