Հին մարդիկ ասում էին. կնկատ սեղմած, ճնշաճ պահիր, հետո մի քիչ ճնշումը թուլացրու ու տես թե քեզնից ի՜նչ շնորհակալ, քեզնով ինչքա՜ն գոհ ու բավարարված կլինի, ի՜նչ ամուր ընտանիք կունենաս։
Ջոբսի խորթ մերը հայ կնիկ էր, երևի էս ճշմարտությունը սերտած։ Էդ իմաստությունը երևի խորթ տղուն էլ փոխանցել էր, խորթ տղեն էլ, իր հերթին, ջոկել էր, թե ոնց կիրառի, որ ոչ միայն ընտանիքն ամուր լինի, այլ նաև գրպանները՝ լիքքը։ Ու սեղմում էր, ճնշում էր բրենդի սիրահարներին, վերջիններիս մութ նկուղում պահում, հետո դուռը մի քիչ կիսաբաց անում, թե, հրես, արդեն կարող եք բլութութ օգտագործել, ու ուրախանում էին բրենդի նվիրյալները… ու երկրպագում դուռ բացողին։
Մեռավ Ջոբսը։ Քելեխը տվին իր հետևորդներն ու գործը շարունակողները… ու սերտեցին նրա տված դասերը։ Խորթ մոր իմաստությունը փոխանցվեց հաջորդներին ու կիրառվեց նորից ու նորից։ Հիմի էլ, էն կիսամութ «պադվալի» դուռը բացել, էնտեղ կուչ եկած ժողովրդին NFC-են գցում, ստեղնաշար փոխելու հնարավորություն, վիդջեթներ... Ուռաաա՜… ապրեն պապեքը… արյա ջոգումե՞ք, արյա… վաու… 1000 մանե՜թ… ո՞վ ավելի շատ… 1100 մանե՜թ… ես քշերվանից եմ կանգնած, հերթն ի՛մս ա, 1300 եմ տալի…
Անդրոիդն ա՞ լավ, թե՞ այֆոնը…
Չինացիք են լավ, տղերք ու աղջիկներ, չինացիք, որ 120 դոլարով XIAOMI են ծախում, որ ծալած ունի մեր գլամուռնի սամսունգներին ու այֆոններին, հատկապես վերջիններին, որի մեջ երկու երգ ու մի կինո գցելը ավելի զոռ ա, քան առանց էդ էլ զոռ՝ համար հավաքելը… Ժամանակները փոխվում են... չինացիք գալու են ու ծալելու են բոլորին… Ու ինչքան էլ էս կամ էն «գլամուրինի» բրենդը գովաբանենք՝ դրա մարքեթինգի մասնագետների կողմից հմտորեն գլուխներս մտցրած տերմինալոգիան կիրառելով ու հերթական անիմաստ ֆունկցիաները գովաբանելով (a la աչքով տալը ջոկող թազա դատչիկ, կամ էրեկցիան երկարացնող iզրթիկ), մեկ է, էս բրենդներին Նոկիայի տխրահռչակ վախճանը, վախենամ, սպասվի, քանի որ ո՜ւր 100 դոլար ու ամենաարդիական տեխնոլոգիաները, ո՜ւր հազար դոլար ու արհեստականորեն սահմանափակված ֆունցկիաները (որ շուկան երկար քամվի)։ Գլամուռը մոբայլ տեխնոլոգիաներում դատապարտված է, տիկնայք և պարոնայք։ Յա տակ դումայու…
Ինչևէ… չար գրառումը պրծավ, բարու հերթն է, քանի որ ինչպես համարյա բոլոր հեքիաթներում, բարին հաղթում է չարին։ Էն պադվալի դուռ բացող բարի մարդիկ մեր լավ բարեկամ այֆոնատերերին շատ լավ նվեր են մատուցել, այն է՝ երրորդ կողմի ստեղնաշար կիրառելու հնարավորություն։ «Է՞»ասող հայացքող վրաս ակնդետ նայող ընթերցողին բացատրեմ, թե սրա «կայֆը» որն է. Ջոբսը ինչքան էլ հայ կնոջ ձեռքից հաց կերած լինի, դրա դիմաց վախտին վճարել է iOS-ում հայերեն տառերի արտապատկերումը ապահովելու։ Արդարության համար նշենք, որ էն ժամանակ սա ունիկալ բան էր ու անդրոիդին հայերեն կարդացնելու համար որոշակի «գիքոտ» (“geeky”) գործողություններ պետք է արվեին։ Բայց ա՛յ գրել հնարավոր չէր ու հիմի էլ դեռ հնարավոր չի, եթե չենք խոսւոմ iOS-ը ջարդելու (jailbreak) կամ շրջանցող ծրագրերից (copy-paste անելով) օգտվելու մասին։ Փոխարենը արդեն դուռը բաց է էս հնարավորությունը կյանքի կոչելու համար։ Ու փորձը ցույց է տալիս, որ երբ բաց դուռ կա, էդ դռնից ելումուտ անողները շատ են։
Տարբերակները երկուսն են ու երկուսն էլ տեղի կունենան.
ա) հայտնի ստեղնաշարերի ծրագրերը, որոնք անդրոիդ համակարգի համար վաղուց արդեն ապահովում են հայերենի ոչ միայն ընդունելի, այլ նաև բազմաֆունկցիոնալ (բառերի հուշում, ուղղագրության ստուգում, բառերի կանխատեսում, սվայփ ֆունկիցա) ստեղնաշարեր, շուտով իրենց՝ iOS-ի համար նախատեսված փաթեթներում նույնպես կբերեն նոր լեզուներ, ներառյալ հայերենը, և
բ) հայ ծրագրավորողները արագ կստեղծեն ստեղնաշարեր, որենք հատուկ հայերենի համար նախատեսված կլինեն ու դրանք ևս հնարավոր կլինի ավելացնել հեռախոսում կամ պլանշետում։
Էս գրառման մեջ հընթացս կավելացնեմ համապատասխան ծրագրերի հղումներ ու, անհրաժեշտության դեպքում, նաև ուղեցույց դրանք ակտիվացնելու վերաբերյալ։
Ուռա՛ ընկերներ… Տրանսլիտով գրելու վերջին արդարացումն էլ հօդս կցնդի։ Ի խորոց սրտի եկեք շնորհավորենք մեր այֆոնասեր ընկերներին, ընկերուհիներին, քույրերին, եղբայրներին։ Կեցցե՛ հայատառ հայերենը, ընկերներ։