Նախապես զգուշացնում եմ , այսինքն արդեն խնդրում եմ սամազվանեց, սեփական փիարին անգրագետ ձևով վազող շոուբիզնեսի մուսի պուսի կուկուսի «ամենաաստղային» երգիչ երգչուհիներին:
Էսօր էն օրն ա, որ դուք հելնելու եք ձեր կիսափարթիոտ վիճակից ու գրելու եք խրոխտ տեքստեր Ձեր ֆեյսբուքյան էջերում նվիրված ՀՀ-ի անկախությանը: Ախպրտիք, էսօր էն օրն ա, որ հագնելու եք կեղծ հայրենասիրական կամուֆլյաժներ: Էսօր էն օրնա, որ ձեզ դնելու եք Չե Գևարայի, Ֆիդել Կաստրոյի և նմանատիպ հայրենամեռ մարդկանց տեղը:
Սիրելի աստղաբուլյ պետք չի տենց բաներ անել, որովհետև դա նմանվում է մի հատ սենց բանի.
Ծնունդի ժամանակ 18+ անելով քեֆ են անում՝ կլուբնիկ շամպայնով բան ման ու մի պահ, սենց ամեն ինչ դադարում ա ու խրոխտ ձայնով խմում են մեռած իրանց ընկերոջ կենացը ,ու երբ ավարտում են կենացը մի վայրկյան հետո էլի ԶԱԺԻԳԱՅ ԲՌԱՏՈՒԽԱ:
Էտ նույննա, նույննա նրանով , որ չի կարելի կեղծ շղարշ քաշել ինքներդ ձեր վրա: Ես վստահ եմ, որ դուք հայրենիք բառը չեք գիտակցում լիարժեք (ոչ բոլորը):
Հետո չասեք, որ Անհայտը նախանձ ա, դրա համար ա տենց բաներ անում, որովհետև իրական կյանքում ականջիս կպնում ա հակառակը...
Հարգանքներով՝ Անհայտ