Գինեսի ռեկորդների գիրք — աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է։
Գիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198–էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955, օգոստոսի 27, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
Հիմա ձեզ կներկայացնեմ Top 10 Գինեսի ռեկորդներ:
Աշխարհի ամենափորք մարդը, ում հասակը ընդամենը 65.5 սմ է, համարվում է Կագենդրա Տապա Մագարը: Նրա քաշը կազմում է 5.5 կգ, սակայն նա արդեն 18 տարեկան է:
Աշխարհի ամենամեծ քիթը: Իհարկե զարմանալի է, որ այստեղ մենք չենք հանդիպում հայկական ազգանունի, կամ էլ հայերի քթերը հաշվի չեն առնվել: Պարզվում է` աշխարհի ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեխմեդ Օզուրեկին:
Միկի Մաուսի ամենամեծ հավաքածուն պարունակում է 2 760 տարբեր Միկիներ: Այս հավաքածուն ստեղծվել է Ջանեթ Էստեվեսի կողմից, նա Միկիներին սկսկել է հավաքել 1960 թվականից:
Աշխարհի ամենամեծ խճանկարը, որը պատրաստվել է բուտերբրոդներից, պատրաստվել է Լաուրա Խելյանդի կողմից և այն ոչ ավել ոչ պակաս նրա սկեսուր մայրիկի նկարն է: Լաուրային ռեկորդ սահմանելու հարցում օգնել են նրա քառասուն ընկերները:
Աշխարհի ամենամեծ "քանդակը” պատրաստված փուչիկներից պատկանում է Ջոն Քեսսեդիին:
Աշխարհի ամենամեծ բերանը` այս ռեկորդը պատկանում է անգլիացի Ֆրանցիսկո Դոմինիկ Ժոակիմուին: Նրա բերանի երկարությունը 17 սմ:
Աշխարհի ամենաերկարակյաց երկվորյակները Էնա Պյու և Լիլի Միլվարդ քույրիկներն են: Ռեկորդ սահմանելու ժամանակ նրանց տարիքը եղել է 100 տարի 10 ամիս: Նրանք երկուսն էլ ապրում են Մեծ Բրիտանիայում:
Աշխարհի ամենածանր կշիռ ունեցող դդումը, ինչպես և բոլոր ռեկորդ սահմանած դդումները, աճեցվոմ են ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: 2011 թվականի ամենածանր դդումը, որը աճեցվել է Քրիս Սթիվենսոնի կողմից, կշռում է 822 կգ:
Աշխարհի ամենամեծ սրճի բաժակը գտնվում է Լաս Վեգասի Mandalay Bay խաղատանը: Եթե Դուք կցանկանաք երբևիցե խմել 7 600 լիտր սուրճ, ապա այն Ձեր համար է: Այն հավասար է մոտավորապես 32.160 սրճի դասական բաժակների քանակին:
Աշխարհի ամենաերկար տնային կատուն հնգամյա Մեյն Կուն է: Նա ունի 1 մետր 23 սմ երկարություն` հաշված քթի ծայրից մինչև պոչի ծայրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: