51B_Mkhitaryan3_bvbnachrichtenbild_regular

1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 4-րդ տուրում կայացած «Մայնց»-ի դեմ խաղում (0:2):

Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել 65-րդ րոպեին` փոխարինելով Շինջի Կագավային: Խաղից հետո Մխիթարյանը ցավեր է զգացել: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ նա բաց կթողնի 4 շաբաթ:

Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը ` մեջբերելով թիմի բժիշկ Մարկուս Բրաունի խոսքերը:

Այսպիսով`Մխիթարյանը բաց խթողնի հոկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք Հայաստան – Սերբիա խաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել