Սիրելի ընկերներ
Նոր կարդացի անկախության տոնին ու անկախությանը վերաբերվող ընկերներիս մի քանիսի նեգատիվ ու պարտվողական գրառումները, ու շնորհավորելուց ավելին՝ ուզում եմ պատասխանել ընկերներիս...
Հարգելիներս,
Անկախությունը փաստաթուղթ չի՝ կտակի կամ նվիրատվության տեսքով, անկախությունը սեփականաշնորհման կամ ավարտական վկայական չի...
Այն գիտակցություն է, ինքուրույնության զգացողություն է, ինքնասիրության բարձր գիտակցություն է, ու մերժում է ստրկամտությունը, տկարամտությունը, անկարողությունը...
Անկախությունը կոնկրետ ժողովորդի ծնունդ է, որն ունի օրգանիզմ՝ սիրտ, ստամոքս, թոքեր, արյուն, լեղապարկ, ինչպես նաև ունի զգայարաններ ու էս ամենն ամփոփված է մի մարմնում՝ պետության մեջ, որն ունի սնվելու, սիրվելու, փայփայվելու, ինչպես նաև իր գոյության ընթացքում բուժման ու վիրահատությունների կարիք...
Ու քանի դեռ մենք անկախությունը պատկերացնում են փշալարերով մեկուսացված մի հողատարածք, որի սեփականատերերը իշխանություններն են ու ինչ կուզեն կանեն, ու քանի դեռ անկախության օրգանիզմը լսում է էս երկիրը երկիր չի, անկախության լեղապարկը միայն լեղի է արտադրելու....
Պատկերացրեք, որ ծնողն ասի իզուր էր ծնունդդ, պատկերացրեք, որ ծնողն ասի մարդ չես դառնալու, ամեն մեկս ինչ զգացողություն կունենանք....
Մի խոսքով էկեք սթափվենք, չմեղադրենք մեզ անինքնասիրության մեջ, էկեք սիրենք ու փայփայենք մեզնից ծնվածին, մեր միակին, մեր անկրկնելիին...
Այսօր Հայաստանի ծննդյան օրն է, եկեք գնահատենք այս բացառիկ արժեքը, բայց դա ենթադրում է հոգատարություն, ոչ թե միայն կենաց, այլ կենացից ածանցվող գործ.....
Շնորհավորում եմ բոլորիս, մեր զավակը 23 տարեկան է...