Լեփ-լեցուն երթուղայինում հանկարծ լսվում է մի բորբոքված ձայն.
- Ժամանակակից երիտասարդությունը մի գրոշի հարգանք չունի մեծերի նկատմամբ:
- Չեմ հասկանում, դուք ի՞նչ եք ուզում,- հարցնում է ուղևորներից մեկը:- Չէ՞ որ հենց մի րոպե առաջ մի երիտասարդ իր տեղը զիջեց ձեզ:
- Զիջեց, հետո ի՞նչ: Ես նստած եմ, իսկ կինս ոտքի վրա է:
***

Շաբաթաթերթի նամակների բաժինը մի նամակ ստացավ հետևյալ բովանդակությամբ.
«Ես 19 տարեկան եմ: Կիրակի օրը տուն վերադարձա գիշերվա ժամը 2-ին: Մայրս դրա համար սոսկալի աղմուկ սարքեց: Արդյո՞ք ես որևէ վատ բան արել եմ»:
Խմբագրությունը պատասխանեց. «Աշխատեք հիշել»:
***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել