"Այֆոնամանիան" այս տարածքում շարունակվում է` ընդունելով նորանոր զավեշտի հասնող դրսևորումներ: Շատերը սրտի տրոփյունով այնքան բուռն են արձագանքում 6-ի և 6 "պլյուսի" լույս աշխարհ գալու վերաբերյալ լուրերը, կարծես, դա դարի խոշորագույն իրադարձությունն է, որին համարժեք մեկ էլ Քրիստոսի վերադարձը կարող է լինել:
Հանգստացեք ժողովուրդ ջան և ամեն ինչ այս կյանքում ընդունեք իր կոչմանը և նշանակությանը համարժեք: Պետք չէ գերագնահատել, չափից դուրս արժևորել, թեկուզ, լավ ստացված, բայց ընդամենը մարդուն ծառայող որևէ իր կամ առարկա: Գնահատեք մարդկանց, նրանց վաստակը, բայց այս դեպքում նույնպես չափի մեջ և համեստ որակումներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/378461525641183?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել