Ինչպես վերացնել ցելյուլիտը՝ ճիշտ կրեմի ընտրությունից մինչև վարժություններ ու տնային քսուքներAroxj.am-ը գրում է․

Ցելյուլիտը արագ առաջացող, բայց դանդաղ վերացող երևույթ է, որ կնոջ համար նույնքան սարսափելի է, որքան աչքերի տակի կնճիռները կամ պարանոցի մաշկի անհարթությունները: Մի պահ մոռանում եք առողջ սննդակարգ, վարժությունների ու ակտիվ կյանք վարելու մասին, երբ ավելորդ քաշը ու անառողջ սնունդը ձեր մարմնի վրա <<դաջում են>> այդ տհաճ անհարթությունները:  Ցելյուլիտի հիմնական պատճառներն են ավելորդ քաշը, նստակյաց կյանքն ու ճարպերով հարուստ սնունդը:  Եթե այս 3 պատճառներից և ոչ մեկի դեմ չեք պայքարել, ապա զարմանալ պետք չէ,  բայց ցելյուլիտի դեմ պայքարելու ճիշտ ժամանակն է:

Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդները բազմաթիվ են գերժամանակակից ու նույնիսկ տեխնոլոգիական միջոցներից մինչև կրեմեր և տնային պայմաններում պատրաստված քսուկներ: Սկսենք ամենապարզից՝  ինչպես վերացնել ցելյուլիտը՝

Վարժություններ

Ինչպես վերևում նշեցինք ցելյուլիտը ավելորդ քաշի ու նստակյաց կյանքի հետևանք է: Հետևաբար պետք է սկսել ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ դրա պարզագույն ճանապարհը դիետան է և երկրորդ կարևոր գործոնը վարժությունները: Կատարեք այն վարժությունների խումբը, որոնցով կմարզվի հատկապես ցելյուլիտից տուժած հատվածները: Մկանների գերլարումը այդ հատվածներում կարծես <<հարթեցնում է>> մաշկը և ցելյուլիտը ժամանակի ընթացքում կնահանջի:

Ինչպես ընտրել ճիշտ հակացելյուլիտային կրեմեր

Ցելյուլիտի դեմ կրեմերի օգտագործումը արդյունավետ է հատկապես դրանց առաջացման սկզբնական փուլում, երբ ցելյուլիտը արդեն խորքային է , կրեմերը կարող են միայն օգնողի, բայց ոչ դրանք չեզոքացնողի դեր կատարել: Հակացելյուլիտային կրեմերը խանութներում բազմաթիվ են ու բազմատեսակ, սակայն այդ բազմության մեջ բոլորը չեն, որ օգտակար են ու արդյունավետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել