henning14n-2-web1in.am-ը գրում է․

Բրիտանացի երեք մուսուլման քարոզիչներ դիմել են իսլամիստներին, ովքեր պատանդ են վերցրել Բրիտանիայի քաղաքացի Ալան Հենինգին: Նրանք կոչ են արել ազատ արձակել բրիտանացուն՝ գրում է BBC-ն:

YouTube-ում տեղադրված տեսանյութում քարոզիչները Հենինգին որպես խաղաղ մարդ են բնութագրել, իսկ Սիրիայում նրան առևանգելը իսլամական օրենքներին դեմ են համարել:

Ալան Հենինգը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից առևագնվել է 2013թ. դեկտեմբերին:

Ավելի վաղ իսլամիստները հայտարարել էին, որ մտադիր են սպանել Հենինգին, ինչպես նախկին պատանդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել