Հասարակածի հաշվետվություն
Մի կնիկ էկավ մոտս բողոքի, կլիներ 60 տարեկան, նորմալ ընդունեցի, ասաց` ջրմուղը քանդել է դռանս առաջը ու սկսեց ողբալ, հոնգուր-հոնգուր, հարցրի հո մարդ-մուրդ չի մեռել, բա չէ ու ոռնում է, կատաղեցի, ասացի, որ սա մեռելտուն չէ, չողբաք այստեղ, ախմախ օռնոցներից ես կատաղում եմ` հիվանդ եմ, նեղացավ, ձենը քթռ կտրեց, ելավ` գնաց, երեւի մտածեց, որ ելնելու եմ վազեմ ետեւից, բերեմ` խնդրեմ շարունակությունը ողբա ... ոչ անունն իմացա, ոչ էլ թաղը:
Հետո հիշում եմ, որ 2 տարի առաջ ընտրություններին (կես ընկանք փաստորեն, մնաց 2 տարի) մեր նախաձեռնության 7 թեկնածուների համար քարոզ էինք անում, քաղաքացիներին հեռուստաալիքներով, թերթերով ու մարդկությանը հայտնի բոլոր օրինական հնարքներով բացատրում էինք, որ քաղաքում արմատապես բան փոխելու համար հարկ է, որ մեր թիմը ամբողջությամբ դառնա ավագանու անդամ, 1-2-3 հոգով այնտեղ բան փոխելու հնար չկա: 7 հոգով ստացանք 3300 ձայն 43.700-ից` 7 տոկոս հազիվ, մենակ ես ընտրվեցի, ու ոչինչ հնարավոր չեղավ փոխել, ոմանց թվում է, թե ես բան եմ փոխել քաղաքի կառավարման գործում, չնչին, ստից բաներ` երեւի, առանց ավագանու անդամ լինելու էլ էդքանը կկարողանայի անել, 2 անգամ նիստում եմ բացատրել, որ արդար կլինի, որ քաղաքում փողոց քանդողները դրա թույլտվություն ստանալուց առաջ, քանդելիքը վերկանգնելու գումարի չափ փող թողնեն քաղաքապետարանի հաշվին, ծայրահեղ կարճ ժամկետում վերականգնելու պարտավորություն ստանձնեն, ու հենց 10 րոպե ուշացնեն վերականգնել, քաղաքապետարանը էդ դեպոզիտով սկսի վերականգնել քանդածը ու քոռ կոպեկ չվերադարձնի քանդողին, ջրմուղ կլինի, գազի մարդ կլինի, խանութպան կլինի... իսկ, եթե պատշաճ վերականգնի` ետ ստանա գումարը ամբողջությամբ, ասեք, որ անարդար բան եմ առաջարկել: Քաղաքապետը կտրուկ դիմադրել է այդ մոտեցմանը, թողել է, որ` ով ոնց կամենա վերականգնի կամ չվերականգնի իր քանդածը, հասկանում եմ, լիքը ճնշում կա վրան, կառավարությունից, տարածքային կառավարման նախարարությունից, չի ուզում հակառակվել, հասկանում եմ, բայց անընդունելի է քաղաքի շահի ստորադասումը էդ թելադրանքներին: Հաճախ վերականգնում են, բայց քանդելուց, գործն ավարտելուց շաբաթներ ու ամիսներ անց, երբ ցեխը ելնում լցվում է մարդկանց բերանը: Մեկ-մեկ էլ զայրանում է քաղաքապետը, ելույթ է ունենում, քննադատում է քանդող` չսարքողներին, բայց մեջն ինչ կա, մարդիկ ելնում մոտս են գալիս, գիտեն, թե ես իրանց սիրած կինոների միջի տղեն եմ, չգիտեն, որ էն ժամանակ, երբ իրենց ձենն էինք խնդրում, պիտի մեզ ընտրեին: Շաբաթը 5-10 հոգի գալիս է իր անձնական ու համաշխարհային դարդերով, բոլորն առանց հարցնելու պատմում են, որ իրենց գերդաստանով, հարեւաններով, ազգուերամով հատկապես ինձ են ընտրել, երկու տարում արդեն մոտ 50.000 ձեն եմ հաշվել իմ օգտին...: Գնացեք ձեր ողբը քաղաքապետի եւ ավագանու ձեր ընտրած անդամների աշխատասենյակներում ողբացեք, իրենք իսկապես ավելի շատ բան կարող են անել, քան ես: Չեմ կարող օգտնել ես ձեզ այ մարդ, դրանից էլ կատաղում եմ, օռնոցներից հիստերիկ եմ ընկնում, հոգեգարի դիպլոմ ունեմ արդեն: Մենք կրվել ենք ընտրությունները: Հաղթել է սովորականը: Ես ինչ կարող եմ` անում եմ, առանց ձեր օռնոցների էլ: