Էլ չդիմացա…….մի տեղ տեսա, որ առաջարկում են ֆիլմ նկարել Գուրգեն Մարգարյանի կյանքի մասին….գրեցի այնտեղ կոմենտ, որով կուզեմ կիսվել բոլորի հետ…, հուսով եմ, որ ինձ ՃԻՇՏ կհասկանաք….

-------------------------------------------
Մի բան ասեմ…. հասկանում եմ, որ շատ շատերը կսկսեն ինձ չսիրել, նույնիսկ ատել երևի դրանից հետո…, բայց ես միշտ ասել եմ ԷՆ, ԻՆՉ ՄՏԱԾԵԼ ԵՄ…, տա Աստված բոլորին պայծառ ուղեղ, որ ինձ հասկանան ՃԻՇՏ….
Ես ընդհանրապես համաձայն չեմ էս մտքի հետ… կարամ բացատրեմ, խի…մենք հայերս շատ տանջված, կոտորված ու ճնշված ազգի դեր ենք մեր վրա վերցրել…մենք ամեն տեղ խոսում ենք, թե ոնց մեզ կոտորեցին 1915-ին, ոնց ոչնչացրեցին Սումգաիթում, ոնց էլ հիմա քնած տոպոռեցին Հունգարիայում…Ես, ցավոք, 13 տարի ա հիմնականում ապրում են Հայաստանի սահմաններից դուրս ու ես ինձ շատ վատ եմ զգում, որ մեր ԱԶԳը ճանաչում եմ հիմնականում որպես ճնշված, կոտորված ու մորթված….ԵՍ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ, ՄԵՆՔ ԷՏ ԱԶԳՆ ԵՆՔ!!!
Բնականաբար, ես չունեմ ոչինչ Գուրգենի դեմ, բայց կառաջարկեի այսպես իրանց դոշերին խփողներին այս երկար տարիների ընթացքում, որ Մարգարյանը սպանվեց էտ պոռնիկի ծնունդի կողմից, գնայիք մի հատ հարցնեիք Գուրգենի ծնողները, ընտանիքը ո՞նց են: Օգնության կարիք չունե՞ն: Միգուցե, մեկն ու մեկդ Գուրգենի գերեզմանի՞ն ա գնացել այսքան ժամանակ:
Ես ձեզ չեմ մեղադրում…, ես էլ չեմ գնացել…, ու ես էլ ձեր մեծամասնության պես սկի չեմ էլ հիշել Գուրգեն Մարգարյանի ոչ անունը, ոչ էլ ազգանունը էս քանի օրը…Բայց ես հիմա անիմաստ դոշերիս չեմ խփում…սիրելիներս…, հայերս!!! Եկենք սիրենք մեր ազգը, հարգենք մեր մեծերին, ով արյուն է թափել մեր ազգի համար, սիրենք և հարգենք մեր Հայ Առաքելաական Եկեղեցին, որ շնորհիվ մենք բոլորս մինչ հիմա Սաֆարով չենք դառել ու եկեք նկարենք ֆիլմներ մեր Զորավար Անդրանիկի, Մոնթեի, ԱՍԱԼԱ-ի ու շատ ու շատ մեր հերոսների մասին!!! Որովհետև մենք հաղթող, այլ ոչ թե մորթվող ազգ ենք!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել