Երբ <<վերնախավի>> PR -ը արվում է այնպես, որ ավելանում է այդ խավի հանդեպ զզվանքի ցուցիչը միայն... .
Ինչքան էլ ակտիվ լինեն նրանց փիառշիկները, միևնույն է արդյունքը դառնում է հետևանք, այսինքն 0 կամ - : Մեծամասամբ այդ փիառը այնքան պրիմիտիվ է, այնքան ուղիղ, այնքան չքողարկված, որ ակամա հիշում ես շպիոնի տան մասին հայտնի անեկդոտը՝ <<Ծաղիկի խանութը շպիոնի տան տակ է>> Մի խոսքով, իշխանության հարգելի փիառ համակարգողներ՝ մասնավորապես սոցցանցերում, եղեք ճկուն, նուրբ, անուղղակի, թե չէ ամբիոնին ուղղվող ծափահարությունների ու ծաղիկ նվիրելու դարաշրջանը անցել է...ու ինչքան էլ մաքսի-գրուպ-եր ունենաք, ձեր մտածելակերպը մնում է մինի, կաղապարված, կարճ: Եղե՛ք հեռատես, քանի որ եթե լավ բան էլ է արվում վերևներում ձեր պատճառով զրոյացվում է: Վա՛յ էն իշխանությանը, որ ձեզ նման փիառշիկներ ունի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/889228447754781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել