Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահինPanorama.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Ուղերձում ասված է.
«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,

Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել