«Վաճառվում են պետական պաշտոնները, շքանշաններն ու կոչումները։ Նահանգները, գավառներն ու նախարարական պաշտոնները վաճառեցին ամեն տեսակի ապիկար մարդկանց, ծախեցին գետերը, հանքերը, երկրամասերը և սահմանները, ամենացածր գնով ծախեցին ժողովրդի բոլոր իրավունքները, երկրի առևտուրն ու պետության անկախությունը և ահա հիմա, արևելյան շուկայի հնավաճառների նման, ծախում են հորինված պետական տիտղոսները, շինծու առանձնաշնորհները կամ պետական կնիքով հաստատված վավերագրերը... Բոլոր երկրամասերը անկում են ապրում։ Ժողովուրդը փախչում է երկրից։ Մեր դպրոցները վեր են ածվել ավերակների... Մեր օրենքները տխմարների հիմար քմահաճույքի արդյունք են։ Բարոյականությունն ընկել է: Մենք զրկվել ենք ունեցվածքից, կյանքի ապահովության համոզվածությունից։ Երկիրն ամբողջությամբ մի բանտ է: Ժողովուրդն իսկապե՞ս մահացել է, որ դուք նրա ժառանգությունն աճուրդի եք հանել: Եթե խելքի չգանք՝ ստիպված կլինենք համբուրել օտար զինվորների կոշիկները»:
ՄԻՐԶԱ ՄԱԼՔՈՄ ԽԱՆ
1864 թ.
Իրանահայ նշանավոր դիվանագետ
(1833 Իրան -1906 Շվեյցարիա)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=441005736040277&set=np.34330816.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել