Ուրբաթ օրը ֆեյսբուքը հայտարարել է, որ օրինական պայքար է սկսելու կեղծ էջերից արված «լայքերի» դեմ:
«Քանի որ «Լայք» կոճակը թույլ է տալիս ունենալ էջի հավանությունների ցուցանիշը, իսկ մեծ թվով հավանությունները վկայում են տվյալ էջի առավել նախընտրելի լինելու մասին, ապա Ֆեյսբուքի այս բարելավման միջոցով էջերը ավելի ճշգրիտ պատկերացում կստանան իրենց իրական աջակցության մասին»,-այս մասին հայտնում են Ֆեյսբուքի անվտանգության բաժնից:
Կարճ ասած վերջերս լրավամիջոցներում տարածված 49$՝ 1000 like-ի դիմաց ակցիաների վերջը եկավ: Սա ապոկալիպսիս է նաև Հայաստանում բացված այն մանր մունր ընկերությունների համար, ովքեր նույն բանն են անում լոկալ մակարդակում: Հուսով եմ ֆեյսբուքը շուտով մի լավ բան էլ կմտածի օրն ի բուն like աղերսողների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել