1in.am-ը գրում է.
Տուրիստական CheapHolidayLand.com կայքի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջիկները հանգստի առաջին օրը օրական նորմայից երկու անգամ ավելի են ուտում: Հատկապես դա դիտվում է all-inclusive («ամեն ինչ ներառված է») տուրերում: Մասնագետները հիշեցնում են, որ միջին տղամարդը օրական 2500 կալորիայի կարիք ունի, իսկ կինը պետք է 2000 կալորիա օգտագործի, գրում է Kedem.ru-ն:
Հարցված զբոսաշրջիկները տեղեկացրել են, որ հանգստի ժամանակ իրենց առաջին օրը սկսել են հերկուլեսի փաթիլներով, նարնջի հյութով, մեկ բաժակ թեյով կամ սուրճով, որն արդեն 1117 կալորիա է կազմում: Շատերը հայտարարել են, որ նախաճաշից հետո ալկոհոլային խմիչքներ են օգտագործել՝ 240 կալորիա: Ճաշը սովորաբար կազմված է լինում համբուրգերից, տապակած կարտոֆիլից և կոլայից, որը 1260 կալորիա է կազմում: Դրանից հետո հանգստացողները նարնջի հյութ, գարեջուր և չիփսեր են օգտագործում, որը միջինը 425 կալորա է կազմում:
Ընթրիքին հանգստացողների մեծամասնությունը 2000 կալորիա է օգտագործում: Այստեղ նույնպես 520 կալորա է հավաքվում: Արդյունքում զբոսաշրջիկները ալկոհոլից հավաքում են ստացած կալորիաների մեկ քառորդը: Հարցվածների մեծամասնությունը խոստովանել է, որ գրեթե ակնթարթորեն ընկել են անվճար սննդի թակարդը և փորձել են որքան հնարավոր է շատ ուտել: