1.Բարձրաձայնեք Ձեր սպասելիքները: Ձեր տղամարդը չի կարող ինքնին ենթադրել, թե ինչ ակնկալիքներ ունեք նրանից: Ճիշտ այնպես, ինչպես չի կարող հասկանալ` ինչից եք նեղացել կամ տխրել:
2. Մի ստիպեք Ձեր տղամարդուն սիրել Ձեր ընկերուհիներին: Եթե նա չի ցանկանում թեյել ձեզ հետ խոհանոցում, այդպես ավելի լավ է: Առանձին ընկերներ ունենալը նույնպես լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ժամանակն անց կացնել ընկերուհիների ուրախ ընկերակցությամբ: Իսկ ընկերների շրջանակում ամուսնուն կարոտել Դուք միշտ կհասցնեք:
3. Հաճախ գրկախառնվեք: Երբեմն մեկ գրկախառնումը կարող է արտահայտել շատ ավելին, քան բառերը: Դեռ ավելին: Գրկախառնությունները ոչ միայն մոտեցնում են, այլ նաև պարգևում են մեզ հոգևոր հանգստության զգացում և վստահություն նրանում, որ քեզ սիրում են ու հասկանում:
4. Երբեք մի սկսեք «հարաբերություններ պարզել» քնից առաջ: Առաջին հերթին, ինչքան էլ որ հրաշալի լինի այդ օրը, կհիշվի հենց տհաճ վերջաբանով: Իսկ երկրորդ հերթին, Դուք նույնպես գիտեք, որ այն, ինչ երեկոյան թվում է ծանրակշիռ և կարևոր, առավոտյան կարող է ուռճացված և ոչ հաստատուն դուրս գալ:
5. Մի հիշեք անցյալը: Բոլոր զույգերի հարաբերություններում էլ բարդություններ լինում են: Եթե Ձեր տղամարդը ներում է հայցել և Դուք էլ ներել եք նրան…վերջ, այլևս մի հիշեցրեք նրան այն մասին, թե ինչպիսի ստոր մարդ է նա, և ինչքան բարեհոգի եք Դուք:
6. Համատեղ ժամանց: Թող Ձեզ մոտ ժամանակը միշտ բավարարի լինի սիրելի մարդու համար: Կարևոր չէ` դուք ինչով կզբաղվեք` սեքսով, թե ծաղիկներ աճեցնելով, գլխավորը, որ դուք դա միասին կանեք:
7. Մի թաքցրեք Ձեր երախտագիտությունը: Նա արե՞լ է այն, ինչ խնդրել եք: Անկեղծորեն շնորհակալ եղեք նրանից, և հաջորդ անգամ նա կանի շատ ավելին: Հաճախ «շնորհակալություն» ասեք նրան և արեք դա ի սրտե: Չէ՞ որ, իրականում, դու ունես երախտապարտ լինելու պատճառ: