Ժիրինովսկին ինչպես միշտ կանխատեսումներ է անում ու խորհուրդներ տալիս: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչև հիմա նրա արած կանխատեսումների մեծ մասն իրկանացել է:
Էս անգամ էլ ըստ Ժիրինովսկու ամռանն սկսվելու երրորդ համաշխարհային պատերազմը: Ու ըստ նրա այն կսկվի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումից ու հնարավոր է, որ Ադրբեջանն էլ դա օգտագործի և հարձակվի Ղարաբաղի վրա:
Այնուամենայնիվ միայն այն հանգամանքը, որ Ժիրինովսկու կանխատեսումները մինչև հիմա իրականացել են, հիմք չեն, որ վախենանք ու սկսենք պատերազմի պատրաստվել: Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները իրոք շատ լարված են, բայց կարծում եմ գործը պատերազմի չի հասնի, քանի որ երկու կողմերն էլ հասկանում են, որ եթե սկսվի նոր համաշխարհային ապա անչափ զինված մի տասնյակ երկրների բախումը կհանգեցնի աշխարհի կործանման:
Հայերի շրջանում Ժիրինովսկու գնահատականի բարձր լինելը ըստ իս պայմանավորված է ՏԱՇԻՐ համերգներում ամեն տարի կրկնվող նրա հայտարարություններով... ինչևէ, կարելի ասել նա հայանպաստ գործիչ է, բայց հուսանք այս անգամ սխալվելու է:
Ինչպես Հերոդոտոսն է ասում "Խաղաղ ժամանակ որդիներն են հայրերին թաղում, իսկ պատերազմի ժամանակ` հայրերը որդիներ":
Աստված տա պատերազմները չլինեն ռազմական, ու ընդհանրապես չլինեն...
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/02/3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել