Մի բաժակ hennessy ու շնորհավորանքներ...
Վաղվանից արդեն ուսանող եմ...

Շատերի պես անհամբեր չեմ սպասում առաջին համալսարանական օրվան, ոչ էլ ոմանց պես տխրում եմ,որ ավարտել եմ դպրոցս: Ամեն ինչ ընթանում է սովորական հունով, դպրոցն ավարտելուն պես պարզ է որ պետք է ընդունվեի իմ մասնագիտությունն առաջարկող միակ համալսարանը ՝ ԵՊՀ:
Սխալ կլինի ասել, որ անհամբերությամբ չեմ սպասում վաղվան, սակայն սպասում եմ այնպես, որքան կսպասեի ինչ-որ մրցույթ հաղթելուց հետո անցկացվող դասընթացներին: Ուղղակի երբ մրցույթ ես հաղթում, այդտեղ հաղթահարում են մասնակիցների 10 տոկոսից քիչ մարդիկ, իսկ համալսարան ընդունվել է դիմողների ավելի քան 70 տոկոսը :
Մրցակցությունն ամենևին էլ մեծ չէ, այնպե՞ս չէ:
Դպրոցում գերազանց եմ սովորել, ուստի զարմանալի չէր ոչ ոքի համար որ կրկնուսույցի մոտ չգնացի, և դեռ ավելին, մինչև ուսումնական տարվա վերջին 3 ամիսն ավելի շատ ընթերցանությամբ էի զբաղված, քան մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելով:
Հետո արդեն հարձակում գործեցի դասագրքերի , շտեմարանների ու խնդրագրքերի վրա, ընթերցել հասցնում էի միայն երթուղայինում ՝ ՛Արևածաղիկ՛ լրագրության դասերի գնալիս:

Ես համոզված էի, որ անվճար կընդունվեմ, մինչև մաթեմատիկայի քննությունը ինձ մեծ սթրեսս չպարգևեց:
Լուծել ճիշտ ու սխալ դնել խաչերը: Անուշադրությունն ու ցրվածությունը միշտ իմ հավատարիմ թշնամիներն են եղել. չկարողացա իրենց հաղթել ու իրենք հաղթեցին ինձ:
16.5 ՝ երբ փորձնական թեստեր գրելիս ամենքիչը 18 բալ եմ հավաքել:
Բայց դե տրամադրության անկումն իմ համար չէր. մարտական տրամադրությամբ գրոհեցի ֆիզիկայի խնդրագրքերի վրա՝ լուծելով այն խնդիրները , որոնք երբևէ չէին ստացվել: Քնության նախորդ օրը շատ ուշ էի քնել ՝ բարձիս ու ներքնակիս տակ դնելով իմ բոլոր տետրերն ու գրքերը:
Առավոտը բարի չեղավ իմ համար . արթնացա ու մի կոպս այնքան էր ուռել, որ ամբողջ աչքս ծածկել էր: Ձախ աչքս չէի կարողանում բացել , աջս ՝  շատ կարճատես, ակնոց դնել էր չէր լինում:
Ես տապալվեցի, մտածում էի, բայց մայրիկի դրած սառը թրջոցների շնորհիվ աչքիս լույսը չպակասեց ու բարով -խերով գնացի քնության:
Մի քանի տուփ տոֆֆիտա ու այլ կոնֆետներ: Արագորեն բացում էի թղթերն ու կոնֆետները լցնում բերանս: Վախենում էի , որ հսկիչները կոնֆետի  թղթերը շպարգալկա կհամարեն ու կտանեն իմ  քաղցրեղենը: Բայց արտագրությունները բացահայտ չեն անում, իսկ քննության ժամանակ ուտելը թույլատրելի է , ու՜խ:
Ինչ վա՜տ է , որ մաթեմին գլյուկոզա չկար:
Ինձանից գոհ-գոհ մեկ ժամով վերջացրի թեստը՝ կասկածելով ընդամենը մի երկու լուծման վրա: Ստուգում էի հարցաթերթիկը, երբ նկատեցի, որ խնդիրը անկյուն գտնել էր պահանջում, իսկ պատասխանում 3000 էր գրված:
Շշուկներ էին պտտվում, որ նոր հարցաթերթիկ ոչ մի դեպքում չեն տալիս, բայց մաթեմատիկայի պատմությունը չպետք է կրկնվեր:
Նոր հարցաթերթիկ, ես երջանիկ էի , թեև կոնֆետներն արդեն վերջացել էին:
Ֆիզիկան շատ բարձր ստացա ՝ ի զարմանս ու ի նախանձս շատ շատերի:

Արդյունքներ ու պակասեց ընդամենը 1 բալ, իսկ ես մաթեմը մինիմումը 2 բալ ավել կարող էի հավաքել:
Դա ինձ եղավ շատ մեծ դաս. լինել ու ուշադիր ու սեփական սխալների համար ոչ ոքի չմեղադրել:
Մարտական եմ տրամադարված. գնում եմ սովորելու ՝ շատ ու լավ սովորելու : Գիտեմ , որ հիասթափվելու եմ տեսնելով համալսարանում ուրիշ նպատակներով հավաքված մասսային, բայց դե բարձրակրունկներից, երեկոյան զգեստներից , շպարից ու աղջիկ-կպցնոցիից այն կողմ Երևանի Պետական Համալսարանը սերունդներ է կրթել և դեռ կկրթի:
Ապագա աստղագետը մոռացավ պատմել, որ ինքը երկար ժամանակ ուզում էր իրավաբան դառնալ, բայց մոտ մեկ տարի առաջ քնից արթնացավ ու հասկացավ որ ինքը կարոտել է բնական գիտությունները , հատկապես ֆիզիկան:

Վաղվանից ես կամուսնանամ ֆիզիկայի հետ, բայց նրան հաճախակի կդավաճանեմ լրագրության հետ:
Եղիցի՜... Իմ սուրբ ու ճշգրիտ գիտությունը կների ինձ՝իմ ստեղծագործական ձիրքերի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել