Մի փուչիկ ОДКБ-ն է, որի գերանդամ Ռուսաստանը մի «պու» էլ չարեց իր ռազմավարական «պատանդի» անվտանգության շահերին վերաբերվող հունգարական սկանդալի շուրջ, որովհետև «ցարի մոտիկի» մատը խառն էր... վաղը, երբ «ցարի մոտիկը» Հայաստանի վրա Թուրքիայի կամ այլ երկրի ագրեսիայի պարագայում «մատ խառնած» լինի, Ռուսաստանը նույն կերպ չի արձագանքելու... վստահ եմ... որովհետև մի հաթաթա տվող Էրդողան էլ Պուտինն է, մի քեմալական Թուրքիա էլ՝ պուտինյան Ռուսաստանը...
Մի փուչիկ էլ NATO-ն է, որի ղեկավարությունն իր կազմակերպած դասընթացներում, իր հարկի տակ իր մեկ այլ անդամի (Թուրքիայի) սովորեցրած ձեռքով կացնահարված հայ սպային սպանողին ազատելու ու մայորի կոչում շնորհելու վերաբերյալ լռում է... դեռ երևի մի նոր դասընթացի էլ հրավիրի... չեմ հասկանում, թե ինչ ունի անելու այլևս հայ խաղաղապահը NATO-ի ընթացիկ գործողություններում...
Հավաքական անվտանգության ռազմա-քաղաքական համակարգերը սկզբունքորեն փուչիկ են... դրանք Հայաստանին պետք են նույնքան, որքան պատգամավորի մանդատը՝ օլիգարխին... իրական պաշտպանության երաշխիքներ չեն տալիս, բայց առանց դրա էն չի...
ՀՀ անվտանգության միակ երաշխիքը սեղմ ժամկետում միջուկային զինանոց ձևավորելու պատրաստ գիտա-տեխնիկական համալիրն է... չէ որ միջուկային տերություն Պակիստանը Հայաստանը համարում է թշնամի և մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունի մեր երկրի հետ, ինչպես և ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան, որը սաֆարովներ է աճեցնում ու Դինքեր գնդակահարում... Հայաստանը պիտի ի վիճակի լինի ցանկացած պահի միջուկային զենք ունենալ՝ 6 ժամում... սա է միակ երաշխիքը էս անարդար ու անտեր աշխարհում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել