Aroxj.am-ը գրում է․
Բազմաթիվ մարդիկ ուղղակի սովորություն ունեն մերկ քնելու: Ու պարզվում է, ոչ առանց հիմնավորման: Եթե նրանք դա անում են պարզապես սովորության արդյունքում, ապա գիտնականները սա ուսումնասիրում են առողջության տեսանկյունից: Մասնագետները կատարել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մերկ քնելը ազդում առողջության վրա: Aroxj.am-ը ներկայացնում է 4 պատճառ, թե ինչու է առողջարար մերկ քնելը:
Ազատում է ցավերից
Հագուստը խոչընդոտում է արյան շրջանառությանը, դա է պատճառը, որ մենք հաճախ արթնանում են կրծքավանդակի կամ փորի շրջանում <<ծանրության>> զգացումով: Առանց հագուստի քնելու դեպքում, արյան շրջանառությունը ավելի արդյունավետ է տեղի ունենում: Նյարդային հանգույցները որոնք տեղակայված են կրծքավանդակի ու որովայնի շրջանում իրենց ավելի հարմարավետ են զգում: Առանց հագուստի քնելը նպաստում է հատկապես կրծքավանդակի ու որովայնի շրջանում ցավերից ազատվելու համար:
Նպաստում է երիտասարդացմանը
Քունը դեռ չի նշանակում ամբողջ օրգանիզմի պասիվություն: Այո, իհարկե, օրգանիզմը ավելի պասիվ է, քան օրվա ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ պրոցեսները կանգնում են: Այդպիսով, մերկ քնելու դեպքում դուք օրգանիզմին ազատում եք ավելորդ ճնշումից, հեշտացնում եք թթվածնի մուտքը մաշկ և արագացնում եք ռեգենեռացիայի գործընթացը: Ձեր ճարպագեղձերը ավելի արդյունավետ են աշխատում և նպաստում եմ մաշկի փոփոխման ու երիտասարդացման պրոցեսին: Ինչն իր հերթին նպաստում է նյութափոխանակությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ