Galatv.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատած 53-ամյա Սարգիս Անանյանին։  Նշենք, որ ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվել տեղեկությամբ փոխանակվել ընտանիքի անդամների հետ և պատասխանել վերջիններիս գրած նամակին։

ԳԱԼԱ-ն Սարգիս Անանյանի որդուց՝ Նորայր Անանյանից հետաքրքրվեց, թե ավելի հստակ ինչ ինֆորմացիա է փոխանցել իրենց Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայրը և արդյոք տեղեկություններ նշե՞լ է սահմանը հատելու պատճառի մասին․«Նամակը ստացել ենք, ցավոք առանձնապես մեծ բան չէր գրել։ Ընդամենը երկու նախադասություն էր․ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Իմ երեխեքին իմ փոխարեն համբուրեք․․․»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել