Լևոն Հայրապետյանի գործով «գաղտնի ինտրիգները»Armlur.am-ը գրում է․

Օրեր առաջ «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը տնային կալանքի է ենթարկվել: Նա մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով ֆինանսական միջոցների լվացման մեջ: Այս փաստը հետաքրքիր զարգացումներ է խոստանում, քանի որ այս գործով կալանավորված է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Ռուսական լրատվամիջոցներն այս գործով հետաքրքիր մանրամասներ են հաղորդում: Մասնավորապես, Եվտուշենկովը «Բաշնեֆտ»-ի գործով ՌԴ Քննչական կոմիտեի կողմից հարցաքննվել էր դեռևս ապրիլի 28-ին: Արդեն հուլիսի կեսին Բասմանի դատարանը կալանքի տակ էր դրել «Բաշնեֆտ»-ի ակցիաների 84.33 %-ը: Իսկ օգոստոսի կեսին միաժամանակ մեղադրանք էր առաջադրվել նաև ընկերության նախկին ղեկավար Ուռալ Ռախիմովին` Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազ Ռախիմովի որդուն: Ինչպես արդեն նշել էինք, այս գործով կալանավորվեց  նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ով համարվում է Ռախիմովի գործընկերը: «ԱՖԿ Սիստեմա»-ն բաշկիրյան ընկերության ակցիաները ձեռք էր բերել 2009թ. ապրիլի 9-ին: Գործարքի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար:  Հետաքննության վարկածով, Ուռալ Ռախիմովն օգտագործել է իր հոր դիրքը, ով և «առևանգել» է ընդհանուր 130 մլրդ ռուբլի արժողությամբ ակցիաները, որն էլ վաճառել է «Սիստեմա»-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել