Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է մի անսովոր տոն` սմայլիկի ծննդյան տոնը: 1982 թվականի սեպտեբերի 19-ին Քարնեգիի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ ֆիլմանը առաջին անգամ առաջարկեց օգտագործել 3 սիմվոլներ` վերջակետ, գծիկն ու փակող փակագիծը, որը կնշանակեր ժպտացող դեմքի արտահայտություն տեքստի մեջ, որը օգտագործվում է համակարգչի մեջ: Սա լուրջ քայլ էր էլեկտրոնային լեքսիկոնի տեանկյունից: Պահպանվել է հենց այն նամակը, որ Ֆալմանը առաջին անգամ ուղարկել էր տեղական էլեկտրոնային հայտարարությունների վահանակին: Հետագայում ամայլիկները տարբեր արտահայտություններ ստացան ու բազմացան, բայց առաջինը սա էր`
Վերոնշյալը մի փոքր պատմական ակնարկ էր, բայց ես ուզում եմ մի փոքր խոսել սմայլիկների դերի ու նշանակության մասին:
Ինովացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացումը մեզ բոլորիս կամա թե ակամա գամել է համակարգչի առաջ ու մարդկանց հետ շփման մի մեծ բաժինը մենք իրականացնում են էլեկտրոնային նամակագրության միջոցով, որի միջոցով հաճախ չենք կարողանում փոխանցել այն տրամադրությունը, որի մեջ այդ պահին գտնվում ենք: Սմայլիկները միակ միջոցն են, որոնք հնարավորություն են տալիս փոխանցել ուրախություն, ծիծաղ, ժպիտ, անհամաձայնություն, զզվանք և այլն... Հնարավորություն չունենալով կենդանի շփվել, որի ժամանակ հա0ախ անգամ բառերն են ավելորդ, մենք ստիպված ենք օգտագործել սմայլիկներ` ճիշտ շփվելու համար, ճիշտ հասկացվելու, ճիշտ ընկալելու ու պարզապես ինչ որ տրամադրություն փոխանցելու համար:
Ճիշտ է լավ կլիներ, որ կարողանայինք մեզ հարազատ մարդկանց հաճախ տեսնել իրականում, սակայն եթե ստիպված ենք սոցցանցերի միջոցով, ապա միայն սմայլիկներ օգտագործելով:
Շնորհավոր տոնդ ՍՄԱՅԼԻԿ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=822882557751577&set=a.326377600735411.79755.100000895207175&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել