Հազիվ էի ավարտել ՖԲ երգիչ Հարութ Փամբուկչյանին ուղղյալ մխիթարական նամակս, կնոջ կորստյան առիթով, երբ ուրիշ մի ցավալի գրություն ստացա։ Գրում էր մի մայր, որի անունը չեմ գրում, ասելով որ կորցրել էր իր դստերը։ Գրությունը մի քանի տող է, չգրված ճչացող ,,ինչո՞ւ,,-ներով առլեցուն։ Գրել է.
Barev Vartabet, nor cer toxer@ kardaci uxvac Hrut P.-in knoj mahvan kapacutyanb. Uzum ey gracovd yes el mxitarvery bayc..... Arden 8tari e inch (անունը ես չեմ գրել) axjiks mez het che:( Asum en "Everything happens for a reason". Axjkas korusti depqum inch@ karox er "reason" linel? Tariner sharunak porceci haskanal u der chem haskanum.
Հարգարժան Տիկին, ի խորոց սրտի գալիս եմ վշտակցությունս հայտնելու։ Այս պարագային միայն աղոթքով է, որ կարող եմ որդեկորուս մայրական սրտից բխած ճիչ ,,ինչո՞ւ,,-ների մխիթարանքը գտնել։ Կյանքում չկա ավելի մեծ ցավ, քան մոր համար իր իսկ ձեռքերով զավակին հողին հանձնելը։ Բայց այդ վիշտը ընկալելուց առաջ հարցնենք, ինչ է կյանքը։ Ժամանակավոր մի ճամբորդություն։ 5-10-50- կամ հարյուր տարվա տևողությամբ։ Միևնույն է գալիս է մի պահ, որ հրաժեշտ ենք տալիս այս կյանքին, գնալու համար երկու ուղղությամբ. կամ դեպի վեր, կամ դեպի վար։ Ապրում ենք ինչի համար ժամանակավորի մեջ ինչ որ տեղ, ինչ որ նպատակի հասնելու, բայց ի գին ինչի, մարդկային գզվռտոցի, որի ժամանակ էլ կորցնում ենք ինքներս մեզ, մեր Աստծուն և նրանից հեռանալով նաև այն տեղը, որը մեզ հավիտենական կյանք է պարգևվում։ Միչդեռ այդ անմեղ էակը, որը կյանքում չկերպարանափոխվեց, կորցնելով իր բարոյական, մարդկային աստվածակերպարը, մնաց մանկական մաքրության մեջ, որի համար Քրիստոսն ասում էր. ,,Երկնքի Արքայությունը մանուկներինն,, որոնց հոգիները դեռ մամոնան՝ դրամը, չի այլասեռել, չի այլանդակել, որոնց մեր օրերի հակամարդկային անբարոյականությունը հոգին չի աղավաղել, այլ մնացել է բյուրեղի նման մաքուր։
Եվ հնչեց Տիրոջ ձայնը. ,,որդյակի իմ քո տեղը աշխարհի այս գազանավայրը չէ, այլ Երկինքը, դու ոչ թե պիտի լինես երկրային մահկանացու, այլ երկնային հրեշտակ,,։ Նա երկրից վերացավ, որպեսի Երկնքում վերաժևորվի որպես մաքրություն, որպես սրբություն և Տիրոջ կամքը կատարող բարի ՀՐԵՇՏԱԿ։ Եվ ամեն օր նա Տիրոջ առաջ աղոթում է ձեր բոլորի համար, որ դուք կյանքի մարաթոնում չկորցնեք մեր Հորը Երընավոր, այլ մնաք այնպիսի մաքրության մեջ, որպիսին ձեր և մեր հրեշտակն էր…
Ուժ և կարողություն ձեզ, որ մտածեք Ձեր Դուստրը մահացած չէ, նա կա ձեզ հետ, ձեր կողքին, սակայն ոչ հողեղեն մարմնով, այլ՝ ՀՈԳԵՂԵՆ։
Մնամ միշտ աղոթարար ձեզ համար
Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=440604272747090&set=np.34288048.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել