Վերջին օրերին ինձ մի քանի անգամ դիմել էին հարցազրույցի կամ մեկնաբանության խնդրանքով "ընդդիմադիր քառյակի" կամ ես իմ ինչ "յակի" վերաբերյալ: Հրաժարվում եմ: Կոշկատակերի համի նրբերանգների մասնագետներ մեր երկրում շատ կան, ես նրանց թվին չեմ պատկանում: Պնակալեզների ժամանակն անցնում է, քանի որ պնակ գրեթե չի մնացել, ողջ սպասքն ու կահույքը ջարդված է կ, տունամ վաճառված, տունն էլ գրավի տակ է: Տարիներ տեւող "զրոյական" ժամանակաշրջանը հայաստանում մոտենում է ավարտին, քանզի փսկում է դրա գլխավոր հովանավորն ու պատվիրատուն` Կրեմլը զավթաց ԿԳԲ-ական խունտան: Տեղական խունտիկ-մունտիկները պայթելու են փուչիկների պես ավելի շուտ: Պատասխանատու քաղաքացիներն այսօր պետք է մտահոգվեն ոչ թե օճառի պչպղակների գույնային երանգներով կամ կոշկատակերի համով, ինչով զբաղեցնում է հանրությանը օլիգարծներին պատկանող մամուլը, այլ սւոյն օլիգարխներից ու նրանց մոսկովյան տերերից հետո մեր Հայրենիքի ճակատագրով: Հայոց ազգային խայտառակություն հանդիսացող ազգային մկների ժողովը նման լուրջ քննարկման հույս չի թողնում: "Ընդդիմադիր" կուսօկցությունները կուրորեն ու ագահաբար կիսում են խնջույքի վերջին փշրանքները: Ազգի նվիրյալները, որ բանտեր ու պատերազմ անցան, չեն դիմանում խաղաղության ու պատմության դաժան փորձություններին ու վատնում են կյանքի անգին փորձը նեղ խմբակային զրույցներում կամ քայլարշավներում: Մինչդեռ խոյացող ահեղ մարտահրավերները, ազգային անկախությանը սպառնացող վտանգը, տարածաշրջանում ընթացող հեղափոխական զարգացումները, հին սահմանների ու պայմանագրերի փլուզումը, ավանդական դաշինքների քայքայումն ու նոր ելքեր փնտրելու անհրաժեշտությունը վաղուց արդեն պահանջում են հրապարակային եւ բաց երկխոսություն ազգի հետ` հենց նրապարակներում ու փողոցներում, հանրահավաքների ու հանրաքվեների միջոցով: Հեղափոխական ժամանակը պահանջում է հեղափոխական միջոցներ: Եթե ազգը չի մտնում ընթացող հեղափոխության մեջ, ապա հեղափոխությունն է մտնում ազգի մեջ եւ դրան անպատրաստ ազգերը լրջորեն վտանգված են: Հեղափոխությունից վախեցողները վախենում են անխուսափելիից եւ խանգառում են պատրաստվել մնացածներին: Մեր ողջ քաղաքական դաշտը` անպատասխանատվության անապատ է: Անպատասխանատու է իշխանությունը` փախչելով իրականությունից: Անպատասխանատու է ընդդիմությունը` փախչելով պայքարից: Անպատասխանատու ենք մենք բոլորս, մտահոգվելով թե որ բուհում են սովորելու մեր երեխաները կամ որ երկիր պետք է արտագաղթել, սակայն չմտածելով, որ ոչ մի երկրում ապահով չէ այսօր եւ հատկապես վաղը չի լինելու, եւ որ մեր պապերից ժառանգած հայրենիքը մենք պարտավոր ենք փոխանցել մեր երեխաներին գոնե այնպիսին, ինչպես մենք ենք ստացել այն, այլ ոչ ստրկացած ու ամայացած: Հեղափոխությունը շեմին է: Բացեք դռները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/829028883797334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել