Գեղեցկությունը զոհեր է պահանջում: Կես կատակ կես լուրջ արվող այս արտահայտությունը արի ու տես, որ հատկապես ակտուալ է դառնում մեր օրերում, երբ գեղեցկանալու անհագ ցանկությամբ վարակված մեր պարմանուհիները ջանք, եռանդ ու միջոցներ չեն խնայում սիրելիի աչքերում ավելի գեղեցիկ երևալու համար՝ հաճախ իրենց վրա փորձարկելով բոլոր հնարավոր նորույթները, որոնք կառաջարկի գեղեցկության արդյունաբերությունը:

Կարծես թե բոլորս էլ գիտենք, որ գեղեցկության պարագաներում բնական հավալնյութերն ու միացությունները հազվադեպ են օգտագործվում, բայց որ այն ինչ օգտագործում ենք կարող է մեր առողջության համար անդառնալի հետևանքներ ունենալ շատերիս համար գաղտնիք է:

Միջազգային ճանաչում ունեց լաբորատորիաները վաղուց ահազանգում են գեղեցկության պարագաներում տարբեր վնասակար նյութերի առկայության մասին, բայց նրանց ձայնը ինչ-ինչ պատճառներով լռեցվում է: Հասկանալի է, որոշ մարդկանց այդ աղմուկը ձեռնտու չէ:

Այս վիճակը շարունակվեց մինչ Ամերիկյան The Washington Post պարբերականի աղմկահարույց հոդվածը, որը պատռեց արդյունաբերողների դիմակը ու ռեալ ահազանգ դարձավ գեղեցկության պարագաների անհագ սպառողների համար: Ցավոք տեղեկատվությունը, որը քիչ անց Ձեզ կփոխանցեմ մինչ այս պահը շարունակում էր անհասանելի մնալ հայերիս համար: Պատճառը չգիտեմ… չհարցնեք: Գուցե երևույթների մեջ խորանալ չենք սիրում, գուցե մեզ պարզապես ձեռք չի տալիս իրականությունը…

Անդրադառնանք ապրանքատեսակների հատ առ հատ՝

Շրթներկ.

The Washington Post-ը փաստում է, որ աշխարհում հայտնի շրթներկի ավելի քան 400 արտադրողներ արտադրության մեջ օգտագործում եմ արճիճ, ինչը կարող բացասական է ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա և վնասում է գրեթե բոլոր օրգանները։ Շրջներկում արճիճի առկայությունը թերևս միայն Մեծամորում կարող է ուրախություն պատճառել, քանզի ինչպես հայտնի է արճիճը պաշտպանում է ճառագայթումից։ Շեղվելով թեմայից գիտնականները նշում են նաև, որ հատկապես եվրոպայում և ԱՄՆ-ում արտադրվող սննդամթերքն անհամեմատ ավելի մեծ քանակությամբ արճիճ է պարունակում, քան ցանկացած գեղեցկության պարագա:

Փայլ շրթունքների համար

Շրթունքների համար նախատեսված փայլերի հիմնական բաղադրիչը վազելինն է, որը հանդիսանում է նավթի վերամշակման արդյունքում ստացվող ենթամթերք։ Այդպիսով ամերիկացի գիտնականները հաշվարկել են, որ միջին ստատիստիկական կինն իր կյանքի ընթացքում անգիտակցաբար ուտում է ավելի քան երեք կիլոգրամ նավթաարդյուանաբերության թափոն: Եվրոպական Միությունում արգելվել է վազելինի պարունակությամբ ապրանքների արտադրությունը, քանի որ, հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի քաղցկեղով տառապող կանանց կեսի մոտ արյան մեջ վազելինի պարունակությունը երկու անգամ ավել է նորմայից։ Այսպիսով սիրելի աղջիկներ և կանայք, շատ ավելի լավ կլինի եթե Ձեր գումարները խնայեք և թեկուզ մի քիչ թանկ, բայց եվրոպայում արտադրվածգեղեցկության միջոցներ գնեք, քան այն շրթներկերը, փայլերը, եղունքների լաքերը… որոնք անցումներից ձեռք եք բերում 500-1000 դրամով: Չմտածեք, թե L՛Oréal -ի կամ Avon-ի գովազդն եմ անում, պարզապես իմացեք, որ խնայելով այդ պարագաների վրա, կրճատում եք Ձեր կյանքից:

Սփրեյ արևայրուքի համար

Սփրեյի տեսքով ավտոարևայրուքը հեռուստատեսությամբ միշտ ներկայացվել է, որպես մաշկին ցանկալի թխություն հաղորդելու ամենաանվտանգ եղանակը, սակայն The Washington Post-ը պարզել է, որ այդ սփրեյերի հիմնական բաղադրիչ հանդիսացող DHA նյութը քաղկեղածին է և վնասելով մաշկի բջիջները կարող է քաղցկեղ առաջացնել։ Մաշկին թխություն հաղորդող քիմիական նյութերն անվնաս են, եթե այն ծածկում է մաշկը, բայց չի թափանցում նրա մեջ, այնինչ տարատեսակ սփրեյները ոչ միայն մաշկի մեջ են թաձանցում, այլև շնչառական համակարգի միջոցով անցնելով Ձեր օրգանիզմ կարող են թունավորման պատճառ դառնալ:  

Լաքեր եղունգների համար

Գիտնականների մերկացնող բացահայտումներից զերծ չեն մնացել նաև եղունգների լաքերը, որոնց բաղադրության մեջ է մտնում DBP նյութը։ Սա մի յուրահատուկ նյութ է, որը լաբորատորիաներում օգտագործվում է մահացած հյուսվածքների պահպանման համար։ Այն կարող է աստմայի առաջացման պատճառ դառնալ:

 

 

 

 

Դեզադորանտներ

Դեռ անցած դարի 60-ական թվականներից լայն տարածում ունի այն կարծիքը, որ դեզադորանտների պարունակության մեջ մտնող որոշ նյութերը ևս կրծքի քաղցկեղի հարուցիչ են, սակայն համապարփակ և հանգամանալից հետազոտությունները միայն մասամբ են հաստատել նման թեզերի արդարացիությունը։ Բանն այն է, որ դեզոդորանտների մեջ պարունակվող քիմիական տարրերը կարող են բարձրացնել օրգանիզմում առկա էստրոգենի մակարդակը, ինչն իր հերթին բերում է կաթնագեղձի հյուսվածքների աճին, որն իր հերթին նոր կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը։

 

 

 

 

 

 

Մազի ներկեր

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր դեռ 80-ական թվակններից գերադասել են մազերը մուգ գույնի ներկերով ներկել ավելի շատ են հակված եղել նեխոնդժինսկու լիմֆոմա ունենալու ռիսկին։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այն վարսահարդարները, ովքեր մազերի ներկերի հետ աշխատում են 5 տարուց ավել, 3 անգամ ավելի հակված են կրծքի քաղցկեղ ունենալու ռիսկին, քան կանայք, ովքեր գործ չեն ունենում մազերի ներկերի հետ։ Մազերի բրազիլական կերատինային բուժումը (ԲԿԲ) շատ տարածված է աղջիկների շրջանում, որովհետև մազերին փայլ է հաղորդում, դրանց ծավալ և հավասարություն է հաղորդում, անկախ դրանց սկզբանական վիճակից։ «Կախարդությունը» տեղի է ունենում կերատինային պրոտեիններրի ազդեցության շնորհիվ, սակայն փորձագետները համարում են, որ իրականում դա պայմանավորված է ֆորմալդեհիդի ազդեցությամբ։ Բացի դրանից, ԲԿԲ-ի ժամանակ տեղի է ունենում վնասակար գոլորշիացում, որը ևս կարող է վնասել մարդու առողջությանը։

Բիժուտերիա

Մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց թույլ տալ թանկարժեք զարդեղեն գնել, հաճախ դրանց փոխարեն էժանագին բիժուտերիա են ձեռք բերում արդադրված պակիստանում կամ թայվանում:  Էժան բիժոտերիայի բիզնեսը բավական եկամտաբեր է դարձել հատկապես վերջին շրջանում, երբ ազջիկներն ավելի վաղ տարիքից են սկսել զարդարվել: Սակայն նման բիժուներ բաղադրության մեջ ինչ ասես չկա, որ կարող է վնասել մարդուն։ հետազոտված նմուշների 99 տոկոսում հայտնաբերվել է արճիճ, մկնդեղ, կադմիում և սնդիկ։ Դրանց քառորդ մասում հայտնաբերվել են տոքսիններ, որոնք բերում են մտավոր ունակությունների անկման և իհարկե՝ քաղցկեղի։ 


Նեղ ջինսեր

Կորսետների վնասակարության մասին պատմություններն արդեն վաղուց պատմության գիրկն են անցել, բայց հայտնի նյարդաբանների պնդմամբ, ժամանակակից հագուստի այնպիսի նմուշներ ինչպիսիք են այսպես կոչված սկիննի-ջինսերը, կամ Spanx անդրավարտիքները, կարող են ոչ պակաս վնասել առողջությանը։ Նեղ հագուստը կարող է առաջացնել թրոմբեր, ինչպես նաև միզապարկի բորբոքում։ Որոշ դեպքերում, վերոնշյալ ջինսերը, որոնք պետք է կազմվածքը ավելի գեղեցկացնեինն, կարող են վնասել ազդրերի վրայի մաշկը։

Կրծքի իմպլանտներ

Կրծքի իմպլանտներն այսօրվա դրությամբ ամենատարածվածն են մարդկային մարմնի փոփոխության միջոցների ցուցակում։ Որոշ տվյալների համաձայն, մինչև 10 միլլիոն կին (և ոչ միայն կին) դիմել է նման վիրահատության։ Երբեմն, հիվանդները մահանում են հենց վիրահատության ժամանակ, բացի դրանից, իմպլանտների հնարավոր կողմնակի էֆֆեկտներն են մկանային պատռվածքները, սպիներ, ուժգին ցավեր և մահացու ախտահարումներ։

 

 

 

 

Մշտական շպար

Как и татуировку ее стоит доверять только квалифицированному профессионалу. А Управление контроля за продуктами и лекарствами (США) и вовсе рекомендует отказаться от этой процедуры, так как она может вызывать появление опухолей, рак кожи.

Ամեն օր շպարվելն ամենևին էլ կնոջ երազանքը չէ, այնպես որ որոշ երկրներում բավականին մեծ տարածում է գտել այսպես կոչված մշտական շպարը, որը հայտնի է նաև որպես միկրոպիգմենտավորում։ Հայ աղջիկները սրան ասում են “գնամ շրթունքներիս վրա Tatoo անեմ”:  Էստ էության, այս պրոցեդուրան շատ մոտ է դաջվածք անելուն և ինչպես և դաջվածքի դեպքում, խիստ ցանկալի է այն վստահել կվալիֆիկացված մասնագետի։ Օրինակ ԱՄՆ-ում պատկան մարմիններն առհասարակ կոչ են անում հրաժարվել այս պրոցեդուրայի կիրառությունից, որը կարող է բերել դեմքի վրա ուռուցիկություններ, դեպքի դեֆորմացման, ինչպես նաև շատ դեպքերում մաշկի քաղցկեղի առաջացման։ Այս պրոցեդուրաների արդյունքում խիստ բարձր է ալլերգիկ ռեակիաների առաջացման ռիսկը, ինչպես նաև մաշկի խրոնիկ հիվանդությունների, ՄԻԱՎ-ի վիրուսով, սիֆիլիսով, հեպատիտ B և C-ով վարակվելու վտանգը։

Որպեղ վերջաբան նշեմ, որ օրգանիզմի համար կարող են վատ անդրադառնալ գրեթե բոլոր կոսմետիկ միջոցները։ Պատճառը մեկն է՝ դրանք արհեստական են: Իսկ արհեստական ցանկացածբան օրգանիզմը չի հանդուրժում: Եղեք բնական սիրելի աղջիկներ, դա է Ձեր գեղեցկության և ինչն ավելի կարևոր է առողջության գրավականը: Մաքսիմալ ըմբոշխնեք Ձեր երիտասարդ տարիքը, հպարտացեք Ձեր մաշկի թարմությամբ և մի փորձեք այն ծածկել տոնալ կրեմների 2-3 սանտիմետրանոց շերտով:

Այնուամենայնիվ չնայած, որ բոլոր նոր քիմիական նյութերը թեստավորվում են, անհնար է կանխագուշակել դրանց երկրաժամկետ բոլոր հետևանքները, այնպես որ կին լինելը շարունակելու է վտանգավոր լինել, քանի դեռ դու օգտվում ես այս միջոցներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել