Ամերիկացի զինծառայողը, ով 2012թ. հունվարին 3 ամսվա ազատազրկման և աշխատավարձի 75 %-ի չափով տուգանքի էր ենթարկվել` 2005թ. նոյեմբերի 19-ին 24 անզեն խաղաղ իրաքցիների գնդակահարելու համար, հեռացվել է ԱՄՆ Ծովային հետևակի կազմից:

31-ամյա Ֆրենկ Վուտերիչը սերժանից աստիճանազրկվել է մինչև շարքային և «պատվավոր պայմաններով» հեռացվել է Քեմփ-Պենդլտոն ռազմաբազայից: Դա նշանակում է , որ քաղացիական կյանքում ամերիկացին իրավունք ունի օգտվել բոլոր վետերանական արտոնություններից, որոնք նա ձեռք է բերել  զինծառայության ժամանակ: Նման հայտարարություն է արել փաստաբան Նիլ Պակետտը:

Ռազմական քննության տվյալներով` ծովային հետևակներից մեկն Իրաքում զոհվել է ականի պայթյունից, երկուսը վիրավորվել են: Զոհվածը եղել է Վուտերիչի ընկերը և պահի ազդեցությամբ` վերջինս հրաման է տվել կրակել տների վրա` ենթադրելով, թե այնտեղ թաքնված են հակառակորդները:

Գործողության ընթացքում, չհանդիպելով ոչ մի ռազմական ընդդիմության, ամերիկացիները 45 րոպե շարունակ կրակել են և նռնակ նետել 24 մարդու ուղղությամբ: Վուտերիչն այդ ընթացքոմ կրակ է  բացել նաև երեխան գիրկը մոր վրա, որը փորձել էր թաքնվել տանը:

Հարցաքննության ժամանակ Վուտերիչը հավաստիացրել է, թե իր արձակած` «սկզբում կրակել, ապա քննարկել» հրամանը, ենթադրել է, որ ենթակաները չպետք է տատանվեն ոչ թե խաղաղ բնակիչներին սպանելիս, այլ թշնամուն ոչնչացնելիս:

Նա նշել է, որ ցավում է զոհված իրաքցիների համար, բայց ինքը գործել է մարտական իրավիճակի և մարտ վարելու կանոններով: Զինդատախազի կարծիքով` սերժանտը ղեկավարել է իր ենթակաների գործողությունները, բայց անձամբ սխալ որոշումներ է ընդունել` ընկերոջ` ականի վրա պայթելը տեսնելուց հետո:

Վերոնշյալ գործը ամենախոշոր հանցագործությունն է համարվում, որը կատարվել է ամերիկացի զինծառայողների կողմից: Վուտերիչից բացի, դատարանի առաջ էին կանգնել ևս 7 հետևակ, որոնցից 6-ի մեղադրանքը չէր ընդունվել գործի վարույթ, իսկ մեկն արդարացվել էր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել