Հայերը մի անհաջող բնավորություն ունեն՝ եթե ինչ որ երազանք են ունենում, ապա կապ չունի, թե կյանքի որ էտապում են, մեկ է եթե հնարավորություն լինում է, իրականացնում են այդ երազանք, որը հաճախ ժամկետանց է լինում: Այսօր ուզում եմ խոսել մեքենաների մոլուցքի մասին: Լյուքս դասի մեքենաներ բոլորս էլ սիրում ենք, բայց ցավոք ոչ բոլորս ունենք հնարավորություն այդպիսի մեքենաներ քշելու համար: Մենք տեսնում ենք այդ մեքենաները ինտերնետում, ամսագրերի շապիկներին ու միշտ երազում ենք ունենալ դրանք: Բայց քանի, որ դրանց գինը սովորաբար շատ բարձր է լինում, այդպես էլ մնում ենք երազելով: Երազում ենք մինչև որ մի 10-15 տարի անցնի ու այդ մեքենայի գինը լավ իջնի: Ապա, երբ մեր երազած մեքենան տեսնում ենք 15 կամ 10 հազար դոլարով է վաճառվում, չենք դիմանում ու գնում ենք այն:
Եթե Հայաստանի ավտոպարկը համեմատենք զարգացած երկրների ավտոպարկերի հետ, կնկատենք, որ մեզ մոտ հին, բայց բարձր դասի մեքենաները տոկոսային հարաբերությամբ զգալիորեն գերազանցում են մյուս երկրներին, որտեղ սովորաբար նախընտրում են էժան, բայց թարմ մեքենաներ: Հին մեքենաներ նախընտրելու պատճառով է, որ ավտո սարքելու տեղերը Հայսատնում այդքան շատ են: Այստեղ նույնիսկ ավտո սարքելու փողոցներ կան : Երազանքի հետևից գնալով մենք հաճախ հաշվի չենք առնում, թե ինչ մեծ խնամք է պահանջելու այդ մեքենան ու գնելուց հետո արհեստանոցներից դուսր չենք գալիս: Մոսկվայում, օրինակ փողոցներում վխտում են 2011-ից թարմ մալալիտրաժ մեքենաները, իսկ լյուքս դաս վարում են քչերը՝ հարուստները, որոնք վճարում են թանկ մեքենայի, սպասարկման ու բենզինի համար: Իհարկե հայերս դրսերում միշտ առանձնանում ենք: Եվրոպայում օրինակ, եթե շատ լավ մեքենա ես տեսնում փողոցում, ենթադրում ես, որ վարողը կամ թիթիզ միլիոնատեր է, կամ արաբ է, կամ էլ հայ: Մենք անհագ կերպով մեր խնայած գումարների մեծ մասը ներդնում ենք լավ մեքենա ձեռք բերելու համար: Վարկերի տակ ենք մտնում միայն թե շատ լավ մեքենա վարենք:
Երևանցիներիս թե սոցիալական պայմանները, թե անցյալի անհոջող փորձը հայերիս արդեն հուշում են, որ հին լյուքս դասի մեքենաներ ձեռք բերելն անիմաստ է: Նաև հուշում են, որ թանկարժեք ու ծախսատար մեքենաներով ոչ ոքի չես զարմացնի: Այդ առաջ էր, որ 30,000 դոլար կտայիր մեքենային ու քեզ բոլորը մատով ցույց կտային, իսկ այսօր բոլորը դրա վրա թքած ունեն, որովհետև լավ մեքենաներ Երևանում կան ինչքան ուզես:
Ուրախությամբ նկատում եմ, որ այսօր մենք գնում ենք զարգացած երկրների ուղով ու քաղաքի համար նախընտրում ենք city car-երը, որոնք փոքր շարժիչ ունեն ու շատ թեթև են: Եթե նման մեքենայի վրա գազ դնես, կերթևեկես գրեթե անվճար: Իսկ եթե մենքենադ թարմ է, ապա ընթացիկ ծախսերն էլ մինիմալի են հասցվում: Ստացվում է, որ մեքենան է ծառաում քեզ, այլ ոչ թե դու՝ մեքենային: Վստահ եմ, եթե այս մենթալիտետային հեղափոխությունը շարունակվի, ապա մի քանի տարի հետո քաղաքում հաշված թվով Brabus-ներ ու Hummer-ներ ենք տեսնելու: Դրանք էլ վարելու են միայն նրանք, ովքեր իրենց գումարները չեն ափսոսում:
Գիտեք, ասֆալտապատ քաղաքում Brabus վարելը նմանեցնում եմ թնդանոթով ճանճ խփելուն: Ինչի՞դ է պետք 5-անոց շարժիչը, եթե 60 կմ-ը չես գերազանցելու ու քարքարոտ սարեր չես հաղթահարելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել