Ուզում եմ շարունակել ներկայացնել ֆիլմերի շարք, որը յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: Այս ֆիլմը նույնպես համարում եմ ժանրի կլասիկա: «V» նշանակում է վենդետա / V for Vendetta (2005): Փառահեղ ֆիլմ է, որը կառուցված է գաղափարական հզոր հիմքի վրա: Այն խորը նստվածք է թողնում հոգում, և ստիպում է երկար, երկար մտածել: Ֆիլմում ներկայացված է ալտերնատիվ ապագան, երբ Գերմանիան հաղթում է Երկրորդ համաշխարհայինը, և Բրիտանիան դառնում է նրա գաղութներից մեկը: «V»-ն տեռորիստ է, հանճար, որը պայքարում է ազատության համար, երկրում տիրող անարխիայի դեմ: Իրականում շատ զուգահեռներ կարելի է անցկացնել ֆիլմի և այսօրվա մեր իրականության հետ: Կարծում եմ նրանք էլ ովքեր տեսել են ֆիլմը հաճույքով կդիտեն ևս մեկ անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել