Aroxj.am-ը գրում է․
Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է, իսկ առողջ հղիության համար պետք է լինել զգոն ու հետևողական: Կանանց մի մասը քայլ առ քայլ հետևում է իր բժշկի ցուցումներին, մյուսները` այդքան էլ կարևորություն չեն տալիս ամեն մի մանրուքի: Բոլոր հղիներին և մայրանալ պատրաստվող կանանց Arox.am-ը ներկայացնում է հղիության 10 չի կարելիները:
- Չի կարելի ռենտգեն անել
Ռենտգենի ճառագայթները կարող են դառնալ պտղի համար նյարդային համակարգի խանգարման պատճառ
- Չի կարելի ծանրություն բարձրացնել
Կարելի է բարձրացնել մինչև 3 կիլոգրամ ծանրություն: Բանն այն է, որ ծանրություն բարձրացնելիս բարձրանում է նաև ճնշումը, որը կարող է վիժման պատճառ դառնալ:
- Պետք է մոռանալ ալկոհոլի և ծխախոտի մասին դեռ մինչև հղիությունը
Ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը ավելացնում է թերաճ, մահացած և արատներով պտղի լույս աշխարհ գալու հավանականությունը:
- Չի կարելի չարաշահել շաքարը
Քանի որ շաքարի մեջ կան շատ քիմիական տարրեր, հետևաբար դրանք կարող են հանգեցնել այնպիսի լուրջ հիվանդությունների ինչպիսիք են` քաղցկեղը, նյարդային լուրջ հիվանդությունները: Շաքարի փոխարինիչները նույնպես արգելվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ