unnamed1in.am-ը գրում է․

«90-ական թվականներից մինչև 2001թ. ծնելիության թվաքանակը նվազեց, հետո բարձացավ, բայց 2011թ. կրկին նվազման միտումներ կան, բայց այս տարվա առաջին կիսամյակում աճ գրանցվեց, ծնելիության թիվը 19 401 է»: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Տարիներով ունենք նվազում, աճը միայն այս առաջին վեց ամսվան է, չգիտենք՝ կպահպանվի՞, թե՞ ոչ»,- ասաց նա: Բացի դրանից՝ արձանագրվում են նաև մինչև մեկ տարեկան մանկան մահվան դեպքեր. «Պետք է հաշվի առնել նաև այն, որ այսօր մարդիկ ասում են՝ թող այսօր մեկ երեխա լինի, մեկին լավ կրթության տանք, ապահովենք. շատ պատճառներ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մենք կարողանում ենք ապահովել բնական հավելաճ, ծնելիության դեպքերը մահվան դեպքերից շատ են, բայց մտահոգիչ է նաև այն, որ ծերերի թիվն ավելանում է:

Բանախոսն անդրադարձավ նաև միգրացիայի ցուցանիշներին: Ըստ 2012 ՏՏԿԱՀ արդյունքների՝ 2009-ի հունվարի 1-ից սկսած՝ 15 տարեկան և բարձր տարիքի անդամների 9,5 տոկոսը ներգրավված է եղել արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժում: Արտաքին միգրացիան հիմնականում եղել է և շարունակում է լինել դեպի ՌԴ: Ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում արտաքին միգրանտները վերջին չորս տարվա ընթացքում կազմել են 115 հազար: Արտաքին միգրանտների միջին տարեկան գնահատականը կազմել է 29 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել