1630 թ. – հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:
1787 թ. – ԱՄՆ-ն ընդունեց իր սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:
1857 թ. – ծնվել է Կոնստանտին Ցիալկովսկին, ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.):
1908 թ. – ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը, հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.):
1917 թ. – ծնվել է Յուրի Լյուբիմովը, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը:
1988 թ. – Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1478910425727361&id=100008252523676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել