Մի հետաքրքիր ու ցավոտ վիճակագրություն.
ըստ Կարմիր Խաչի՝ արցախյան հակամարտության հետևանքով 4552 մարդ է անհայտ կորել, որից ավելի քան 3900-ը Ադրբեջանից: Պարզվում է, որ իրենց մոտ այդ քանակը որոշվում է ըստ դիմումների, և արդյունքում հայկական կողմից միայն մի մասն է գրանցվել, իսկ ադրբեջանական կողմից, ենթադրում եմ, լուրջ ծավալի նենգափոխում է կատարվել, ինչպես փախստականների կամ Խոջալուի դեպքերի զոհերի քանակի հարցում:
Բաքուն հետևողական է իրեն առավելագույնս տուժած կողմ ներկայացնելու գործում, իսկ մենք՝ հակառակը՝ ականջի հետև ենք գցում գոնե իրական թվերը գրանցելու և ներկայացնելու նշանակությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/778953598809546
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել