Հարսնաքարում կայանալիք բողոքի ցույցին. որևէ կերպ չարդարացնելով Վահե Ավետյանի սպանությունը և խորապես ցավալով հայ մարդու, սպայի մահը, այնուամենայնիվ, չեմ կարող չարտահայտվել…Մարդասպան, ստահակ, թուրք ռամիլ սաֆարովի կողմից էթնիկ ատելության հենքի վրա սպանված հայ սպայի մահը կապել սեփական երկրի ներսում տեղի ունեցած մարդկային ողբերգության հետ գրեթե հավասարազոր է սեփական ազգը թիկունքից հարվածելուն… Ակցիայի ՉՀԱՐԳԵԼԻ ապագա մասնակիցներ մի՞թե չեք հասկանում, որ այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունը ահռելի գումարներ է ծախսել, էդ մարդասպանին գնելու համար, որ վերջինիս հերոսի կոչում է շնորհել, մայորի զինվորական աստիճան է տվել, բնակարան է նվիրել և վճարել է 8 տարվա աշխատավարձը վկայում է այն մասին, որ ստահակի գործողություններն ամեն կերպ պետական մակարդակով խրախուսվել են մեզ թշնամի պետության կողմից, ավելին հնարավոր է այդ սպանությունը նաև նախօրոք ծրագրավորված է եղել Բաքվի կողմից… Հարսնաքարի ակցիայի կազմակերպիչների արածը որակում եմ որպես հարված ազգային ինքնագիտակցությանը, ազգային գաղափարի դավաճանություն, չեմ խուսափում այս բառերից….
Հ.Գ. Ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում ակցիայի կազմակերպիչներ Մեր գլխին Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդեր սարքած պետությա՞ն Հանուն ինչի՞……
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/314271238671132
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել