Մե~ ծիծաղ~, մե ուրախություն. ֆեյսբուքի անկապները թեմա են գտել` ոստիկանության զորքերի շաբաթ օրվա վարժանքը: Ու ինտերնետը բռնած ծղրտոցի մեջ հատկապես լսելի է ՀՀՇ-ի ժամկետանց բէտէէռների մաշված ու խղճուկ դռդռոցը: Ու գիտե՞ք ինչի վրա են դռդռում. իբր աշունքին թեժացած իրանց հզորությունից իշխանությունը նե~նց ա մրսել, որ զորք ա հանում: Էստեղ են ասել` ձուն գա ձեր տգիտության բաց քամակին: Ինչքան որ ես եմ հիշում ոստիկանությունն ամեն տարի էդպիսի վարժանք ա անում: Խաբար չե՞ք: Անցած տարիներին էլ էի՞ք տենց փիս թեժացել: Գործ չունեք, տեղով մի բան չեք, տակը մոխիր կմնա: Ուժայինները զորավարծություններ միշտ են անում, պլանային վարժանքներ են, ծղրտան աղջիկնե´ր ու աղջկանման տղե´րք, պ-լ-ա-ն-ա-յ-ի-ն… Լսած կա՞ք ծրագիր, զարգացում, վերափոխում, պրոֆեսիոնալիզմ բառերը, թե՞ էդպես էլ անթրաշ մըլիցու կարոտով եք մնալու:
Մի բան էլ ասեմ` ձեր թեժ զորության դեմ էդքան ոստիկանի կեսի կեսը հանելու կարիք էլ չկա: Տեսել ենք էդ զորությունը. վարժանքի ժամանակ միտինգավոր խաղացողների մի չըրթն էլ չեք հավաքվում, ա´յ երազախաբ լինողներ: Ձեր դեմ ի~նչ զորք ու վարժանք, մի փըստից եղնիկի նման փախնում եք: Էդ էլ ենք տեսել: Վարժանքը, իմացեք, ձեր հետ կապ չունի պատրաստականության խնդիր կա, որ միշտ բարձր պիտի լինի ու միշտ կատարելագործվող…
Ուզում ե՞ք մի բան էլ ասեմ: Էդ պատրաստվածությունը նախ ձեր համար ու ձեր օգտին ա: Մեկ ա, դուք օրենք, կարգ, կանոն հասկացող չեք, էրկու հոգով էլ հավաքվեք, մի այլանդակություն անելու եք, մի բան մխտռելու եք, գոնե իրար վնաս եք տալու: Ուրեմն էդ տղերքը միշտ պիտի պատրաստ լինեն, որ գզվռտվելիս ու հետո եղնիկի նման փախնելիս իրար ոտի տակ չտաք, ճամփա ցույց տան ձեզ, տեղն էկած տեղն էլ խելք սովորացնեն, սկզբում` <ունկամբ>, չհասկանաք` <թիկամբ>… Էս վերջինն էլ ձեր օգտին ա` ապտակով սնված տղան /էս դեպքում աղջիկներն էլ/ առանց աստիճան չի լինի…
Մի բան էլ ասեմ ու` պըրծ: Չէ´, չասեմ, խնդրե~մ. մի´ բզբզեք ծեր ու հոգնած թոշակառուներին, ձեր առնախանձ ծվծվոցներով մի գրգռեք նոցա պարպված հորմոնները, էդ տեսակ վիագրայից մինչև ինֆարկտամեռություն մի քայլ ա: Էդ <Լևո՞ն>-ն ինչի եք բերաններդ առել: Ինչի՞, Լևոն անունով էլ մարդ չկա՞: լավ էլ կա, օրինակ, նույն ոստիկանության զորքերի հրամանատարը: Կարող ա <ցուցարարները> հենց նրան էին կանչում, թե` ա´յ ախպեր, շուտ արա, մեզ հավաքի տար ստեղից, մեր չբեր <առաջնորդներից> ու դրանց բոշբողազությունից զահլեքս գնացել ա…
Էսքան բան:
Կհանդիպենք հաջորդ թեժ աշնանը…



