1908 թ. – ստեղծվեց General Motors ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը:
1963՝ կազմավորվում է Մալայզիա պետությունը
1970՝ հիմնադրվում է <<Սև սեպտեմբեր>> պաղեստինյան զինված կազմակերպությունը
1976՝ լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից փրկում է 20 հոգու կյանք (1976 թվականի սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին,Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անց կացվում)
1978՝ Իրանի արևմուտքում գտնվող Թաբաս քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվում է շուրջ 25.000 մարդ
1982՝ Լիբանանում Պաղեստինցի փախստականների Սաբրա եւ Շաթիլա ճամբարի կոտորածը
1996 թ. – հայտարարվել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1478462999105437&id=100008252523676¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել