ArmnewsTV.am-ը գրում է.
Սկզբում Նեկտարն էր, հետո` մեղունե՞րը, թե՞ սերը եկավ մեղրի հետ: Մեղվապահ Բաբկենը միայն գիտի, որ կինը` Նեկտարն իր կյանքում հայտնվեց մեղուների հետ միաժամանակ: Կնոջ պես են` և զգայուն են և խայթող: Իրեն էլ հաճախ են խայթում, այնքան, որ սովորել է դրանց խայթոցներին; Հաջողակ մեղվապահ է, իր տնտեսությունը զարգացրել է` մեղվի լեզուն հասկանալով: Միայն թե, այս գարուն, իրեն անհայտ պատճառներով 10-ը մեղվաընտանիք սատկեց: Լսել է` էլեկտրամագնիսական ճառագայթումն ազդում է մեղուների վրա: Պարզվում է` մեղուներն էլ, մարդկանց պես, քիմիական նյութերից, ճառագայթներից ու ռադիացիայից հաճախ հիվանդանում են քաղցկեղով: Դրան վերաբերող բազմաթիվ հետազոտություններ ու ապացույցներ կան: ՄԱԿ-ի տվյալով` մեղուների թիվն աշխարհում ամեն տարի նվազում է 20-ից 40 տոկոսով: Մինչև գիտնականների մի խումբ պնդում է, որ դրա պատճառը բջջայինների ալեհավաքներն են, ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեղուների վրա մահացու ազդեցություն ունեն դիզելային վառելիքի այրումից անջատվող նյութերը: Այսպիսով, վատ էկոլոգիան ազդում է ոչ միայն մարդու, այլև մեղուների վրա: Մեղուների վերացումից հետո մարդկությունը կապրի առավելագույնը ևս չորս տարի: Դեռ Էյնշտեյնն էր կանխատեսում: Մեղվաբուծության ազգային միավորման նախագահը նշեց նաև, որ կառավարությունը միայն վերջերս է ցանկություն հայտնել աջակցել մեղվաընտանիքների անկման պատճառներն ուսումնասիրելու և բուժման հետազոտություններին:
Տեսանյութը`այստեղ



