Replik.am-ը գրում է.

Սիրիական բանակին հաջողվել է գրոհայիններին դուրս մղել Դամասկոսի արևելյան մասում գտնվող Ջուհանիա արվարձանի մեծ մասից, հայտնում է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը: Ծառայության տեղեկություններով, այժմ կառավարական ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել գրոհայինների կողմից սեպտեմբերի 7-ին գրավված այս շրջանի 70 տոկոսի վրա:

Սիրիական բանակն այս շրջանում մարտեր է մղում «Ջեյշ ալ-Իսլամ» և «Ջեբհաթ ան-Նուսրի» խմբավորումների դեմ և որոշ տեղեկությունների համաձայն, կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել արդեն 82 ահաբեկիչ: Հայտնվում է նաև, որ գրոհայինները, տեսնելով, որ լուրջ կորուստներ են կրում, ստիպված են եղել նահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել